Ադրբեջանից ՀՀ է փոխանցվել 211 միլիոն դոլար

Արթուր Հայրապետյան Ապրիլ 28, 2021

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտարարեց, որ համաշխարհային բանկի հաշվետվության համաձայն՝ 2018թ․-ին Ադրբեջանից ՀՀ է փոխանցվել 211 միլիոն դոլար: «Համաշխարհային բանկի 2018թ․-ի հաշվետվություններով՝ 2017թ․-ի hամեմատ 30 անգամ աճ էր գրանցվել Ադրբեջանից ՀՀ կատարված փոխանցումների մասով՝ հասնելով 211 միլիոն դոլարի։ Համաշխարհային բանկից ինձ պատասխանեցին, որ սա որոշակի մեթոդաբանության արդյունք է, իսկ բազային արժեքներն այն անձինք են, որոնք դեռեւս 90-ական թթ․ ՀՀ-ից Ադրբեջան են տեղափոխվել եւ Ադրբեջանից եկել ՀՀ։ Բայց 90-ականներից հետո տեղաշարժ չի եղել, հետեւաբար՝ ինչո՞ւ է 2017թ.-ի 7 միլիոն դոլարը 2018թ.-ին դարձել 211 միլիոն դոլար։ Իմիջիայլոց, երբ ես խնդիրը բարձրաձայնեցի, համաշխարհային բանկի կայքից հաշվետվությունները հեռացրին, թեեւ ես պահպանել եմ»,-հայտարարեց Արմեն Եղիազարյանը։

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ 2018թ․-ին ըստ համաշխարհային բանկի՝ միգրանտների կողմից հավանական արժեքներ ստեղծելու մեթոդաբանության՝ Ադրբեջանից ՀՀ փոխանցվել է 211 միլիոն դոլար, իսկ ՀՀ-ից Ադրբեջան՝ 84 միլիոն։ 2017թ․-ին Ադրբեջանից ՀՀ փոխանցվել է 7 միլիոն դոլար, Հայաստանից Ադրբեջան՝ 174 միլիոն դոլար»:

 

«Իմ քայլի» պատգամավոր, հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նկատեց․ «Որքան հասկանում եմ՝ ձեր ասածը փորձագիտական շրջանակի հաշվետվություն է։ Պարոն Եղիազարյան, երբ ասում եք, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ինչո՞ւ եք հարցը բարձրաձայնում։ Ի՞նչ եք դրանով ակնկալում, անվտանգությո՞ւնն եք ավելի բարձրացնում»։

Արմեն Եղիազարյանը պատասխանեց․ «Ես դիմել եմ ԱԱԾ-ին»։ Ծովինար Վարդանյանն արձագանքեց, որ պատգամավորն ԱԱԾ-ին դիմելու այլ եղանակներ էլ ունի․ «Հանրությունը հիմա շատ զգայուն է նման հայտարարությունների հանդեպ»։ Արմեն Եղիազարյանը պատասխանեց․ «Մի քիչ զգույշ եղեք, որ որովհետեւ հենց նույն ձեր վարչապետի հայտարարություններն են անզգույշ եղել։ Ավելի վատ ու անհիմն հայտարարություններ են եղել վարչապետի կողմից։ Հայտարարել եմ այն, ինչ հարկ եմ համարել»։

 

https://www.aravot.am/2021/04/28/1187469/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024