Ադրբեջանն էլ է մասնակցում բողոքի այս ակցիաներին

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 30, 2021

Այսօր Սարի թաղի բնակիչները փակել են Դավիթ Բեկից 15-րդ, 16-րդ և 19-րդ փողոցներ տանող ճանապարհը:

 

Նրանք պահանջել են ամբողջությամբ ասֆալտապատել փոսերով լի այդ փողոցները, որից ոչ միայն իրենք են օգտվում, այլև Նորքի, Էրեբունու բնակիչները. այդ փողոցներով ավտոմեքենաները միանգամից հասնում են Խորենացի փողոց և Տիգրան Մեծ պողոտա: 

 

«ՉԻ». Գիտեք, չէ՞, որ գրեթե ամեն օր Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակում՝ որպես իշխանությունների վարած կամ էլ չվարած քաղաքականության բողոքի նշան: Խաղողագործները, անասնապահները, ձկնորսները, անտառից փայտ բերողները... ով պատահի: Որ մի բան էլ ասում են, պատասխանում են՝ ինչի՞, Նիկոլին կարելի է, մեզ չի կարելի՞: Ու այդտեղ պապանձվում ես: 

 

Հիմա Նիկոլ Փաշինյանը՝ ժամանակին իշխանության գալու համար ճանապարհներ էր փակում, հասել է այն վիճակին, որ ճանապարհ փակող քաղաքացիներին բան չի կարողանում ասել ոչ միայն այն պատճառով, որ ժամանակին ինքն էլ ճանապարհ է փակել, այլ նաև այն պատճառով, որ այդ մարդկանց առաջ քաշած պահանջների մեծամասնությունը արդարացի է: Ու այսպիսի բողոքի ակցիաները շուտով ամեն օր ու միանգամից մի քանի տեղ են լինելու: 

 

Հ.Գ. Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանն էլ է մասնակցում բողոքի այս ակցիաներին՝ այստեղ ու այնտեղ ճանապարհ փակելով: 

 

Չորրորդ իշխանություն

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024