Ադրբեջանն ու Թուրքիան Լաչինում զորավարժություններ են սկսել

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 07, 2021

Ադրբեջանն ու Թուրքիան Լաչինում զորավարժություններ են սկսել

 Լաչինում սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ռազմական գործակցությունը ռազմական գործողություններ իրականացնելիս, զարգացնել հրամանատարների՝ որոշումներ կայացնելու և ստորաբաժանումները կառավարելու հմտությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմատեխնիկայի և այլ ռազմական միջոցների կիրառման հմտությունների բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնում՝ որքան կտևեն զորավարժությունները, ոչ էլ՝ մասնակիցների թիվը և օգտագործվող ռազմատեխնիկան:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/09/06/1213695/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024