Ադրբեջանական կողմը ընդամենը դիրքավորվում է

Աննա Անտոնյան Մայիս 12, 2021

Այսօր առավոտից մամուլում լուրեր է տարածվում ,որ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում թշնամին հրաձգություն է սկսել և որ հայկական կողմը ունի վիրավորներ ։ 

24lurer.am֊ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ։

Վերջինս հերքել հրաձգություն փաստը , իսկ այն հարցին ,թե թշնամին դիրքավորվում է Վայոց Ձորի և Սյունիքի տարբեր հատվածներում , պարզաբանեց,  որ ձնհալի արդյունքում բացվել են ճանապարհները և հակառակորդ կողմը սկսել է իր դիրքերի կարգավորումը ։ Հայկական կողմն էլ է տեղում ,որպեսզի սահմանների խախտում չլինի ,֊ավելացրեց Սյունիքի մարզպետը։ 

Կիսվել