Ադրբեջանը թույլ չի տալիս, որոնողական աշխատանքներ իրականացնել. Լավ կլինի այդ հարցերով զբաղվեք

Արթուր Հայրապետյան Փետրվար 23, 2021

Երկիրը տագնապի մեջ է: Երբ մարդը հասկանա, երբ սկսվեց այդ ամենը, գուցե լավատեսությունը վիժի, եւ սկսի մտածել։

Թշնամին մեկն է երկուսի բաժանված։ Ցավոք մեր թշնամին այսօր երկուստեք աշխատում է։ Մենք կանգնած ենք մեր ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առաջ, եւ դրան զուգահեռ, այս իշխանությունները ամեն ինչ անում է, որպեսզի հայաթափության վաղեմի ծրագիրը աշխատի։ Ցավոք, մեր աչքփակոցին մեր տունը քանդեց։ Այսօր բարոյազուրկ ու կիսագրագետ մարդիկ հուզաթաթախ կեցվածք են ընդունել, ու փորձում են դոշ ծեծել, թե իրականում ազգակործան ծրագիրը հաստատող, իրագործող անհայրենիքը կարող է շարունակել մնալ։

Ոչինչ հենց այնպես չի ընթացել, ինչքան որ էս պատուհասին գործի են դրել, որ վերջնականապես կործանի բոլորիս։

Մի հատ նայեք, ովքեր են նիկոլամեռները, կհասկանաք, որ ոչ սրբություն ունեն, ոչ էլ խիղճ, ու միշտ հանդես են գալիս զոհի կարգավիճակում։ Հացկատակների համար միեւնույն է, թե ով կտա, որ կշտանան, որովհետեւ սրանք ոչ մանկություն են ունեցել, ոչ էլ կյանքում մի բանի հասել են ինքնուրույն։

Իմքայլականները լավ կանեն, որ առհասարակ չխոսեն։ Անհետ կորածներ ունենք, Ադրբեջանը թույլ չի տալիս, որոնողական աշխատանքներ իրականացնել։ Լավ կլինի այդ հարցերով զբաղվեն։ Բայց դե որտեղ գործ կա անելու, իմքայլականները ամուլ են, իսկ որտեղ անշառ գործ, մեղադրանքներ, այնտեղ առաջին տեղում։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024