Ադրբեջանի նախագահը կրկին աղ է լցնում հայկական վերքին

Արթուր Հայրապետյան Ապրիլ 16, 2021

Նիդերլանդական Trouw հեղինակավոր օրաթերթը անդրադարձ է կատարել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին նվիրված «Ռազմական ավարի պուրակ»-ի բացմանը։

«Ադրբեջանի նախագահը կրկին աղ է լցնում հայկական վերքերին» խորագիրը կրող հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ հայ զինվորներից գողացված հարյուրավոր սաղավարտներով, այսպես կոչված, «թանգարանի» բացմամբ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ զայրացրել է Հայաստանին։ Մեջբերելով «պուրակի» բացման կապակցությամբ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված տեսաուղերձից նախագահ Ալիևի խոսքերը, հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման քայլերին զուգահեռ նախագահ Ալիևը խոսում է «հակամարտության էջը փակելու» և «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեռանկարների» մասին։ Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում զայրույթը մեծ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի տարածքների զգալի մասի կորստի ցավը դեռ թարմ է հայերի համար։ Նիդերլանդացի հոդվածագիրը, անդրադարձ կատարելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը ցույց է տալիս «անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն» լինելու իր իրական դեմքը և նման քայլերով հրապարակավ նվաստացնում է «պատերազմում զոհերին, անհայտ կորածներին և ռազմագերիներին», կարծիք է հայտնում, որ Ալիևի այս վարքագծից ելնելով Հայաստանի իշխանությունները, դժվար թե, կարողանան ընդունել խաղաղության վերաբերյալ առաջարկը։ Կարդացեք նաև «Մարդիկ, որ պարտվելու պատասխանատվությունից «ուխոդվում» են, մտածում են, որ ժողովուրդը իրենց հետ ապագա է կապելու». Վաղարշակ Հակոբյան «Անասնական վախն էր…փակված էին տներում, վախենում էին նույնիսկ տներից դուրս գալ, նույնիսկ զանգերին պատասխանել». Գորգիսյանը՝ իմքայլականների մասին Բնություն. բոլոր պատերազմների չգրանցված զոհը Բացի այդ, հոդվածում հանգամանալից անդրադարձ է կատարված հայ ռազմագերիների հարցին։ Մասնավորապես, նշվում է, որ անորոշ է նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ճակատագիրը, մինչդեռ զինադադարի հաստատմամբ կողմերի միջև նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցում, և որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մարտ ամսին հաղորդել է հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և ստորացուցիչ վերաբերմունքի մասին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/04/16/1184449/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024