Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն աստիճանաբար վերադառնում է միջազգային կառույցների եւ խոշոր պետությունների քաղաքական օրակարգ

Արթուր Հայրապետյան Հունիս 10, 2021

Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն աստիճանաբար վերադառնում է միջազգային կառույցների եւ խոշոր պետությունների քաղաքական օրակարգ: Առաջնային համարելով հիմնահարցի հիմնարար եւ երկարաժամկետ լուծումը՝ վերջիններս էապես կարեւորում են այդ ուղղությամբ քաղաքական բանակցությունների վերսկսումը: Հատկանշական է, որ այդ գործընթացում ակտիվություն են ցուցաբերում այնպիսի պետություններ, որոնք նախկինում ձգտել են չեզոքություն պահպանել եւ սահմանափակել են իրենց ներգրավվածությունն Արցախի շուրջ ընթացող քաղաքական բանակցություններում: Ռուս խաղաղապահների՝ որպես անվտանգության երաշխիքի առկայությունը Արցախում վերջիններս ընկալում են որպես նրա ռազմական ներկայություն, իսկ այդ առաքելության ժամկետների անորոշությունն այդ երկրներին ստիպում է քննարկման հարթակ բերել Արցախի կարգավիճակի որոշման հարցը, որը երկարաժամկետ լուծումներ պետք է ապահովի: Այս իրավիճակը կխթանի Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ քաղաքական գործընթացի վերսկսումը, որից համառորեն խուսափում է Ադրբեջանը՝ հիմնականում Թուրքիայի հրահրմամբ: Վերջիններս, սակայն, սկսել են հասկանալ, որ այդ պահվածքը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, եւ այն ավելի շատ մեծացնում է համաշխարհային ճնշումներն իրենց վրա: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանաթուրքական զույգն սկսել է ընկրկել եւ նախապատրաստվում է բանակցային գործընթացին: Այդ մասին է խոսում Եվրոպայում Թուրքիայի հետ ամենաջերմ հարաբերություններն ունեցող Գերմանիայի ակտիվացումն արցախյան քաղաքական ճակատում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/06/10/1197091/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024