Ահա այսպես՝ առավոտից երեկո ճամարտակում են, կներեք՝ միտք են արտահայտում

Արթուր Հայրապետյան Փետրվար 02, 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է. «Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաև փաստարկներ ներկայացնել, այլ հարց է, թե իմ միտքն ինչքանով ընդունելի կլինի հանրության համար»:

«ՉԻ». Դե հա էլի, հիմա էս ո՞ր դարն է, որ մարդ միտք հայտնի ու դա փաստարկված լինի: Կարելի է ասել, որ Հովիկ Աղազարյանի այս խոսքի մեջ խտացված է այսօրվա իշխանության և ինչո՞ւ ոչ՝ ընդդիմության էությունը:

Իրենք մտքեր են հայտնում: Ամեն օր: Եթերներով, լայվերով, ամբիոնից, հարթակից: Բայց նույնիսկ ամենապրոֆեսիոնալ արշավախումբը դրանց մեջ գեթ մի հատիկ փաստարկ չի կարող պեղել: Շատ պարզ պատճառով. իրենք պարտավոր չեն փաստարկներ ներկայացնել:

 

Ու չես էլ կարող սրանց բացատրել, որ առանց փաստարկների արտահայտած միտքը կարող է զառանցանք համարվել: Օրինակ, մարդը կարող է ասել. «Հայաստանը 2020-ին հաղթել է պատերազմում»: Կամ՝ «Ով էլ լիներ, այս պատերազմում պարտվելու էինք»: Սրանք մտքեր են, բայց առանց փաստարկների:  

Ահա այսպես՝ առավոտից երեկո ճամարտակում են, կներեք՝ միտք են արտահայտում: 

Հ.Գ. Նույն հարցազրույցում լրագրողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի մասին հարց է տալիս, Հովիկ Աղազարյանը պատասխանում է. «Ո՞վ է Վահագն Հովակիմյանը»: Իբր Վահագն Հովակիմյանը շատ փոքր է, որ իր մասին Հովիկ Աղազարյանը լայաղ անի խոսել: Թե չէ ինքն էլ այս իշխանության «կալոդում» քյափի տուզն է: Ամբողջ աշխարհը սրանց ղառի վեցի տեղ է դրել, էլի պայթում են մեծամտությունից ու ինքնասիրահարվածությունից:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024