Աժ ամբողջ աշխատակազմը և պատգամավորները, անկախ նրանից, թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ սիմվոլիկ պարգեւավճարներ են ստացել

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 17, 2021

Աժ ամբողջ աշխատակազմը և պատգամավորները, անկախ նրանից ,թե որ խմբակցության պատգամավոր են, Անկախության տոնի առթիվ սիմվոլիկ պարգեւավճարներ են ստացել։

 

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ «Դա ոչ միայն օրենսդիր մարմնին է վերաբերում, այլ վերաբերում է ամբողջ պետական ապարատին։ Այսինքն՝ հանրային ծառայողները կամ հանրային ծառայությամբ զբաղվող բոլոր պաշտոնյաները Անկախության տոնի առթիվ պետությունից որպես խրախուսում գումար են ստացել։ Տարբեր չափերի է այդ գումարը՝ կախված իրենց զբաղեցրած պաշտոնից»։

Կիսվել