ԱԺ սահմանամերձ գոտիներում անվտանգ է. արժանի եք, ինչ ունեք, մի բողոքեք

Արթուր Հայրապետյան Օգոստոս 13, 2021

Երկիրը արյունաքամ է լինում, գրեթե ամեն օր թշնամին կրակում է մեր սահմանների վրա, իսկ ամենակարեւորը` խորհրդարանը անվտանգ է։ Բանակային կորպուսները տեղակայված են ԱԺ նիստերի դահլիճի, ԱԺ շենքի սահմանամերձ գոտիներում։ Ամբողջ երկիրը սահմանամերձ գոտի ստեղծած իշխանությունը խիստ զբաղված է օր մեռցնելու վրա։ Կարեւորը տուն ու տեղ են դրել, պետք է արագ փակվեն։ Գերիների հարցը փակել ու մի կողմ են դրել։ Անտուն-անտիրական մարդիկ մնացել են բախտի քմահաճույքին, վիրավոր, բուժման կարիք ունեցող զինվորները բուժում են ստանում անհատ բարերարների կողմից։ Պետությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում.. այլեւս գոյություն էլ չունի` ֆորմալ։ Իշխանությունը պաշտպանում է միմիայն իրենց... Չի լինելու քաղաքական բանավեճ, միայն մեղադրանքներ ու ինքնահաստատվելու ճիգ։ Ներկայացնում է պետք։ Ծափ տվողներ, ինչքան ուզեք։ Այնպես որ մանդատ եք տվել` հալալ.. դուք արժանի եք նրան, ինչ ունեք։ Իսկ պատերազմից հետո վաթսունից ավել զոհերն ու թշնամու կապրիզները բարավարող ազգակործանը աշխատում է, մի ուղղությամբ` թշնամու շահերը սպասարկելուն։ Ու քանի դեռ կուլ եք տալիս, ու լեզու եք դրել հայրնավաճառների բերանը, ուրեմն մի բողոքեք։

 

Չեք սիրում հողը։ Հողն ինքն իրենով է պաշտպանվում։ Բա որ մի գրամ սեր տանիք.. գյոզալական երկիրը երեք տարում ավերակների վերածեցիք, անստվածներ.. ու մի մեծ բեռ թողեցինք եկող սերնդի վրա։   Անիծվեք... 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024