Հակված եմ մտածել, որ Ալիևը նոր պատերազմ է հրահրում, որ ուժի կիրառմամբ լուծի Զանգեզուրի միջանցքի հարցը

Աննա Անտոնյան Մայիս 13, 2021

Երեկվա հերքումների տոնայնությունը (ոչինչ չի եղել, մեդիատեռոր էր), մեկը մյուսից տարբերվելը, որևէ մեկում իրականությունը չարձանագրելը ոչ այլ ինչ են, քան ապագա ապատեղեկատվությունների հաջողության հասնելու համար պարարտ հող: 

Ես չեմ պատկերացնում այլ երկիր, որի պետական սահմանը հակառակորդը կարող է խախտել, և րոպեների ընթացքում իշխանությունները հանդես չգան դատապարտման խոսքով, չխառնեն իրար տարբեր միջազգային կառույցներ, այլ միայն կեսգիշերին անվտանգության խորհրդի նիստ անեն ու կմկման, որ թշնամին Հայաստան է մտել: 

Ինքս հակված եմ մտածել, որ Ալիևը նոր պատերազմ է հրահրում, որ ուժի կիրառմամբ (ինչպես սպառնացել էր) լուծի Զանգեզուրի միջանցքի հարցը: 

Գրում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում։

Կիսվել