Ալիեւյան կառուցողական մուրճը կգցի ոտքին արյուն կգա

Արթուր Հայրապետյան Հունիս 13, 2021

Ալիեւյան կառուցողական մուրճը կգցի ոտքին արյուն կգա.

Ու էլի մենք ասում ենք` մուրճը ձեռքից առեք, կգցի ոտքին. 

Տեսնես քանի՞ պետության ժողովրդավար ղեկավար տեսավ, թե ինչպես է մուրճն առել ձեռքն ու ժողովրդավարական հիմունքներով` գաղափարազուրկ պռտկերեսի պես վախեցնում է։ Տեսնես, ո՞վ էր վախը բռնել։ 

Ի՞նչ էին հաղորդել։ 

Ի՞նչ երազ էր տեսել։

Ի՞նչ էր խմել։ 

Դուք հասկանո՞ւմ եք, այդ ամենը երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի օրվա` հոգեկան ապրումների ճոճվող քմահաճույքից է կախված, որը դրսեւորվում է` մուրճը ձեռքն առնելու, վախեցնելու, անձանական վրեժի, լպիրշության, տխեղծ.. իսկ ընթացքում գործ ունենք պետության հետ, որը ըստ էության նիկոլի համար` պետությունն ում շունն է։ 

 

Պատերազմից հետո, եթե նկատած կլինեք, ազգակործան պատուհասը Ալիեւին ոչ մի ձեւ չի անդրադառնում։ Քարոզարշավի ընթացքում հոգեգեշը մեղադրեց ու սպառնաց զինվորականներին, պետական ապարատում աշխատողներին, հոգեւորականներին, ընդհանրապես աշխատանք ունեցողներին, որոնք ջանում են հարկ վճարել ու երկրում կայուն զարգացման ներդրումային ծրագրեր իրագործել, այսօր էլ գիտնականներին է կպնում եւ... գնահատեց Ալիեւին։ 

 

Հոգեգեշի համար կա ապագա, որի հետ մենք կապ չունենք, ուղիղ կապով կապված է թշնամին, որը սպանեց մեր մի ամբողջ սերունդ, ու շարունակում է ճամարտակել։ 

 

նիկոլի համար հայ ժողովուրդը թշնամի է, թուրքը` բարեկամ, եւ սա ապացուցման կարիք այլեւս չունի։

 

Իսկ եթե այսքանից հետո մուրճը, որ պետք է կոտրվի մեր գլխին, թող կոտրվի, որովհետեւ տգիտության պատճառով է, որ այսօր մենք մեր պետության մեջ գերի ենք ընկել, ու թափով գնում ենք մեռնելու, որ չփրկվենք։ 

 

Իսկ փրկություն կա, կա` փրկություն։ Ողջամիտ եղեք, որ ազգակործան պատուհասից ազատվենք, որ գերությունից ազատվենք, ու մեր ապագան խորտակելու սին հույսերից ու ազգակործան ծրագրերից։

 

Արթուր Հայրապետյան 

Խմբագրական

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024