Ամբողջ կյանքս ապրել եմ, իմանալով, որ թուրք եմ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 24, 2021

Այսօր ցեղասպանության հուշահամալիրին մոտենալիս մի երիտասարդ աղջկա նկատեցի... մոտեցա և  հայերենով հարցրեցի

 

-Բարև ձեզ... հայ եք

- Կներեք չեմ հասկանում հայերե

 

Հարցս կրկնեցի Ֆրանսերեն

 

- անկեղծ ասած, ես էլ չգիտեմ ես ով եմ ...հուզված ասած նա.

 

- ամբողջ կյանքս ապրել եմ իմանալով, որ թուրք եմ և միայն երկու տարի առաջ տատուս մահից առաջ իմացա, որ թե հայրական տատ ու պապս, թե մայրական հայ են... ստիպված են եղել փոխել իրենց ազգանունները և թաքցնել ճշմարտությունը ամբողջ կյանք....հիմա չգիտեմ, ես ով եմ... ամբողջ կյանք ապրել ատելով հայերին, իսկ այսօր ինքս ինձ եմ կորցրել... այնպես որ պատասխան չունեմ..

 

Աննա Մաթեւոսյան

 

......

Կիսվել