Ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց

Արթուր Հայրապետյան Փետրվար 07, 2021

Ադրբեջանցիներն այսօր սադրանքի են դիմել՝ Կապան-Ճակատեն հատվածում 20:32 - 6/Փետրվարի/2021 Ադրբեջանցիներն այսօր սադրանքի են դիմել՝ Կապան-Ճակատեն հատվածում Այսօր լուրեր տարածվեցին, որ Կապանի ճանապարհը ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են: ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի խոշորացված համայնքի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում:

«Ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ օգտագործելով առիթը սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն են կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ բացառելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,-տեղեկացրեց Գևորգ Փարսյանը: Կապանի քաղաքապետը նշեց, որ ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին այսօր փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացումը կանխեն: Այս պահին ճանապարհը անխափան գործում է ու ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին:

Հայկա Ալոյան

 

https://armdaily.am/?p=125588&l=am%2F

Կիսվել