Ամեն ինչ զոռբայությամբ ու տգիտությամբ պայմանավորված վարչապետի ԺՊ չի լինում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 26, 2021

«Իրավունքի ուժ» մոգոնած ազգակործան պատուհասը, իր թրքապարկերով ու հարակից տխեղծ շուրջիններով չե՞ն ուզում հասկանալ, որ հակասահմանադրական քայլերով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու` իրենց վարչապետի հրաժարականից հետո, ինքն իրեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակած մանկուրտի քայլերը ուղիղ տանում են անօրինականության` հակասահմանադրական քայլերի իրագործմանը։ 

Դրանցով լինի Սահմանադրությունը իրենց` «աննախադեպ իրավունքի ուժ»-ով կփաթաթեն ու մի կողմ կդնեն, ու իրենց սրտի ուզած քայլերով առաջ կգնան եւ հետո կասեն` հաղթեցինք։ Ու երբ դրա մասին խոսում են մասնագետները, անհայտ ծագումով կենդանիները, որ մի տեղ են շշալցվում, ու արտահանվում, վրա են տալիս, ու թվում է դրանց վրա տալը նույնպես սահմանադրական է, ու լիարժեք «իրավունքի ուժ» է ստանում։

2018թ.-ը մոռացել է ազգակործան պատուհասը, որ ասում էր` վարչապետի հրաժարականի դեպքում, չի կարող վարչապետը դառնալ ժամանակավոր պաշտոնակատար, եւ մեջ էր բերում Սահմանադրությունը։ Հիմա սա ինքն իրեն նշանակում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Մի օրինակ բերեմ, շատ պարզ։ Եթե նախարարը հրաժարական է տալիս, չի կարող հրաժարականից հետո մնալ ԺՊ, չէ՞, բա դու ա՛յ լածիրակ, ինչպե՞ս ես որոշել հրաժարական տալուցդ հետո մնալ ԺՊ վարչապետ, ու անցկացնել քո հրամաններով արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Թե՞ ամեն ինչ զոռբայությամբ ու տգիտությամբ է պայմանավորված, իսկ դրա հետ ներքին կարգով պայմանավորված խորհրդարանական ընդդիմությանն էլ է շահավետ հակասահմանադրական քայլերով վերընտրվելը։

Արթուր Հայրապետյան

Կիսվել