Ամեն օր կփնտրեմ Շուշիի 301 համարի կապույտ ավտոբուսը, որը Ստեփանակերտից տուն կտանի ինձ' իմ միակ հարազատ տունը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 31, 2021

Ուր էլ տանի ճամփան, ամենուր ու ամեն օր կփնտրեմ Շուշիի 301 համարի կապույտ ավտոբուսը, որը Ստեփանակերտից տուն կտանի ինձ' իմ միակ հարազատ տունը։ 

Ուղևորներին իրար գլխի տված ավտոբուսը կփնտրեմ, որ շտապեմ ծնողներիս մոտ ու հանգստանամ աշխատանքից ու այս խառնաշփոթ աշխարհից։

Այն ավտոբուսը կփնտրեմ, որ երեկոյան ժամը 7-ին 40-50 հոգի էր տեղավորում, որովհետև վերջինն էր օրվա մեջ, իսկ բոլոր մարդիկ պետք է տուն հասնեին։

Մեր մունաթ եկող վարորդներին էլ կփնտրեմ։ Կապ չունի, որ ժպտերես չէին, կարևորը մեզ մեր տուն էին հասցնում։

Ավտոբուսներն ինքնաթիռներ կդառնան, ու մարդիկ հիասթափված կլքեն այս երկիր կոչվող դժոխքը։ Կփնտրեն ու կգտնեն մի քաղաք, որտեղ իրենց չեն ասի <<դժբախտ ու դժգույն>> քաղաքի բնակիչներ։ Հաստատ կգտնեն այդ քաղաքը, բայց այդ քաղաքում իրենց հոգու հանգիստը երբեք չեն գտնի։

Ավտոբուսներ շատ կլինեն։ Հիմա էլ շատ կան։ Բայց դեղին են' մեր կապույտը չկա...

Անուշ Պետրոսյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024