Ամեն օր մեռնում ենք ու չենք դառնում հող

Արթուր Հայրապետյան Օգոստոս 24, 2021

Անտարբերության ժանտախտը կուլ է տվել մարդկային բանականությունը։ 

Ոչինչ այլեւս մեզ վրա չի ազդում..... 

Անհոգի ենք դարձել։ Այլեւս փրկվելու ճիգ էլ չենք գործադրում։ 

Լսում ենք զինվորի մահվան բոթն ու լալկվում։ Կարծես այդպես էլ պետք է լինի։ Ոչինչ չի պարզվում։ Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։ Մեղավորներ չկան։ Ամեն բան հրաշալի է, որովհետեւ շատերը քնած են մնացել։ 

Նախորդ օրը լսեցինք, որ Արթուր Դավիդյանը դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նախնական տեղեկություններով, նա հայտնվել է ադրբեջանական կողմում` լալկվեցինք։ ՊՆ -ից ոչինչ չեն հաղորդում։ Ակտիվը սսկված է։ Ու ամեն օր ոչինչ չանելով վաղվա օրվա հրաշքին ենք սպասում։

Քնած ենք։ Ոչ մի կերպ չենք արթնանում։ 

Ամեն օր տղերքը մեռնում են.. մենք մեռնում ենք նրանց հետ ու չենք դառնում հող....

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել