Ամուսինդ տղա՞ ա, թե՞ աղջիկ. Անդրանիկ Քոչարյանի պահվածքը՝ լրագրողի հետ

Արթուր Հայրապետյան Մայիս 13, 2021

Առավոտ․ Ամուսինդ տղա՞ ա, թե՞ աղջիկ. Անդրանիկ Քոչարյանի պահվածքը՝ լրագրողի հետ

Այսօր Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ադրբեջանցիները եկել են, մի դիրք են վերցրել, ասում են՝ իրենցն է. «Հիմա գնում են բանակցություններ, խոսում են: Այսպիսի իրավիճակներ ամեն օր ծնվելու են, ամեն օր երկիրը տանենք ցնցումների՞: Բերենք պատերազմի շեմի՞ն, թե՞ պահենք հրադադարի ռեժիմը»: Ճեպազրույցից հետո սրտնեղեցի, որ որպես քաղաքացի՝ շատ վատ եմ զգում այսօրվա իրավիճակից ու որպես համեմատություն ասացի՝ բակերում ղզիկ տղաներ են լինում, որոնց երբ ծեծում են, խեղճանում են, ասում են՝ մի խփեք էլի, մենք այ այդ տղայի կարգավիճակում ենք՝ խեղճացած: Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան սկսեց հարցուփորձ անել՝ «երեխեքդ տղա՞ են»: Ասացի՝ հա: Անդրանիկ Քոչարյանի հաջորդ հարցը հետեւյալն էր՝ «իսկ ամուսի՞նդ»: Ապշեցի հարցից՝ այսինքն, ամուսինս տղա՞ է, թե աղջի՞կ, դա՞ եք ուզում իմանալ: Չէի ուզում հավատալ, որ պատգամավորը կարող է անցնել կոռեկտության այս սահմանները: Հետո նա սկսեց հարցադրումներ անել, թե՝ ո՞ւր էր ամուսինդ էս պատերազմում, ի՞նչ էր անում, տանեինք…Հանգիստ պատասխանեցի. «Տանեիք»: Ինչին հաջորդեց պատգամավորի եզրակացությունը. «Ասա ուզում ես բաժանվես»: Այս խոսակցությունը որքան տհաճ էր լսելն ու կուլ տալը, այնքան էլ տհաճ է սրա մասին լուսաբանելն ու հանրայնացնելը, բայց մի օր ինչ-որ մեկը պե՞տք է բացատրի անդրանիկ քոչարյաններին ու մյուս պետական պաշտոնյաներին, որ անձնական տիրույթ մտնելը անթույլատրելի բան է:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/12

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024