Անդրանիկ Սիմոնյանը կարող է «Քյարամյան 2» դառնալ․ Մարինա Պողոսյան

Արթուր Հայրապետյան Մարտ 28, 2021

Անդրանիկ Սիմոնյանը կարող է «Քյարամյան 2» դառնալ․ Մարինա Պողոսյան

Ես կարծում եմ, որ Անդրանիկ Սիմոնյանը «Քյարամյան 2»-ն է, այսինքն Անդրանիկ Սիմոնյանը անցնում է նույն ճանապարհով, ինչ Քյարամյանը, նրան 1 օրով նշանակեցին ՔԿ նախագահի տեղակալ, կարող է Անդրանիկ Սիմոնյանն էլ 1 շաբաթով կամ 1 ամսով է նշանակվել։ Այս մասին ArmDaily.am–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով դատավոր Անդրանիկ Սիմոնյանի՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակմանը։ «Սա մի մարդ է, որը շարքային ստախոս է, նա դատական նիստի ընթացքում սուտ հայտարարություններ էր անում։ 2020 հոկտեմբերի11–ին ես դատական նիստի մոնիթորինգ եմ իրականացրել և այդ մոնիթորինգի ընթացքում ես 2-րդ անգամ էի տեսնում այդ դատավորին, դատական նիստը բացելուց նա հայտարարեց, իբրև իրեն սպառնացել է ոմն Մարինա Պողոսյան, այն դեպքում, երբ ես դահլիճում նստած էի։ Ես հարցրեցի՝ «Դուք ի՞նձ նկատի ունեք։ Ի՞նչ մեթոդով եմ սպառնացել»։ Սա ոչ տղամարդու, ոչ էլ դատավորի պահվածք է, երբ ես ասացի, թե ինչ եմ սպառնացել՝ նա պատասխանեց, որ ես սպառնացել եմ, որ կդիմեմ ԲԴԽ։ Անգրագետ դատավորին բացատրեմ, որ ԲԴԽ դիմելը սպառնալիք չէ։ Դատավորը չի տարբերակում ԲԴԽ դիմելու մասին զգուշացումը՝ սպառնալիքից։ Անդրանիկ Սիմոնյանն այնքան անգրագետ է, որ չգիտի, որ եթե դատավորին որևէ մեկը սպառնում է, ապա, ինչպես Մհեր Պետրոսյանը՝ կարող է դիմել ԲԴԽ։ Սա նշանակում է, որ Սիմոնյանը այն անձն է, որ ուզում է, որ իր նիստերին հանկարծ իրավապաշտպան կառույց չլինի՝ որպեսզի մոնիթորինգ չանի, ինքն էլ՝ ոնց ուզենա՝ նիստերը վարի։ Նա պաթոլոգիկ ստախոս է ու ես խորը ցավակցում եմ Գրիգորյան Հայկին, որովհետև ինքը իրեն շրջապատում է ամենաանորակ կադրերով»։ Պողոսյանն ասաց, որ Անդրանիկ Սիմոնյանը շարունակաբար չի ներկայացել դատական նիստերի՝ իր աշխատանքի վայր։ «Եթե որևէ մեկը չներկայանա իր աշխատավայր՝ իրեն աշխատավարձ չեն վճարի կամ կհեռացնեն աշխատանքից։ Այսինքն, մենք հարկեր ենք վճարում, որ Անդրանիկ Սիմոնյանը շարունակաբար՝ փետրվարի 16-ից սկսած երևի թե, միայն 3 օր է եղել աշխատավայրում։ Ընդամենը մի քանի օրվա քաղվածքները կարող եմ հանել Դատալեքսից, որտեղ առավոտից երեկո բոլոր դատական նիստերը գրված է «Հետաձգել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»։ Ես չգիտեմ՝ ինքը կարո՞ղ է բեռնակիր է աշխատում։ Դատավորը կարող է 1 նիստ հետաձգել՝ խորհրդակցական սենյակ գնալու համար, բայց շարունակաբար բոլոր դատական նիստերը հետաձգել և գրել աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառո՞վ՝ ինձ համար սա զարմանալի է»։ Նա ընդգծեց, որ շատ կուզենար, որ ինչ-որ մեկը, դիցուք՝ ԱԱԾ-ն, վերցներ Անդրանիկ Սիմոնյանի հեռախոսը և ստուգեր իր գտնվելու վայրը, ճշտեր, թե փետրվարից մինչ օրս՝ նա քանի անգամ է ոտք դրել դատարան։ «Հայտարարում եմ նաև, որ Անդրանիկ Սիմոնյանը մի քանի կոռուպցիոն գործարքների մեջ, առնվազն ինձ հայտնի 2 դեպքով, մասնակցություն ունի։ Դրա մասին տեղեկությունները և փաստերը կհայտնեմ։ Այն, որ նա չի ներկայացել աշխատանքի ու աշխատավարձ է ստացել՝ կոչվում է պետական միջոցների յուրացում կամ վատնում։ Ես հաղորդում են ներկայացնելու կոռուպցիոն գործերում նրա ներգրավվածության մասին։ Ես փաստեր ունեմ, հրապարակելու եմ»։

Ամբողջական հոդվածը այստեղ՝ https://armdaily.am/?p=131596&l=am&fbclid=IwAR3dyyDeRmTgfEpWagPF9HtJPOJiJSUbmeTmWPb5xUJqEG-a8EZQvtvMMMo

Կիսվել