Անգամ հանրապետականները այդքան չէին կեղծում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 20, 2021

Իշխանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ տարածում են անհայտ ծագման սոցհարցման արդյունքներ:

«Ազատ սիսիանցիներ» ֆեյսբուքյան խումբը իբր Սիսիան քաղաքում և հարակից գյուղերում հարցում է անցկացրել, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը 2018 թվականի համեմատ մի բան էլ աճել է: Հարցրել են 797 քաղաքացու, որից 623-ը իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել գործող իշխանությանը: Տոկոսային առումով սա ավելի շատ է, քան 2018 թվականի 71 տոկոսը:

 

Այսպիսի բացահայտ ծաղրանք հարցումների նկատմամբ անգամ հանրապետականներն ու Ադիբեկյանն իրենց թույլ չէին տալիս: Երևի ամաչում էին: Բայց գործողները զուրկ են քաղաքականությանը խանգարող այդ թուլությունից:

 

Փաստորեն կարելի է երեք տարի կառավարել, ձախողվել, կորցնել երկրի մի հատվածը, բայց վարկանիշը բարձրացնել:

 

 

Սիսիանցիներն անպայման պետք է գտնեն տեղում աշխատող իրենց համերկրացուն, մի քանի հարց տան: Գլխին խփելը չի խրախուսվում, տեղից էլ խնդիրներ ունի:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024