Անհետ կորած զինվորի ծնող. «Թող իմ միակ որդին երկու ոտք չունենա, մեկ աչք չունենա, միայն թե ողջ լինի, ես ուզում եմ նրանից լսել «մամ ջան» բառը»

Արթուր Հայրապետյան Ապրիլ 13, 2021

Անհետ կորած զինվորի ծնող. «Թող իմ միակ որդին երկու ոտք չունենա, մեկ աչք չունենա, միայն թե ողջ լինի, ես ուզում եմ նրանից լսել «մամ ջան» բառը»

Անհետ կորածների ծնողները կրկին կառավարության շենքի առջեւ են։ Նրանց մի մասն այս պահին դեռ կառավարության շենքում է։ Ըստ տեղեկությունների՝ նրանք հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։

Շենքի առջեւ ծնողներից մեկը Aravot.am-ին ասաց. «Արդեն յոթ ամիս է՝ կառավարության, ՊՆ-ի եւ իշխանության այլ մարմինների շենքերի առջեւ ենք, բայց մեր զավակների հարցը այդպես էլ չի լուծվում։ Ամեն տեղ խաբում են, համոզում, բայց մենք մեր գործողությունները շարունակելու ենք։

Եթե պետք լինի՝ գիշերներն էլ այստեղ կանցկացնենք։ Պետք լինի՝ շենքերն էլ կայրենք, այնքան ժամանակ՝ մինչեւ մեր զավակների հարցերը լուծվեն։ Չի կարելի այդքան խաղալ մեր հույզերի, մեր զգացումների հետ։ Մենք կորցնելու ոչինչ չունենք այլեւս։ Իրենք ունեն կորցնելու բան ու թող իրենք մտածեն ու անհանգստանան։ Օր ու դադար չենք տալու»։

Մայրերից մեկն ասաց. «Որեւէ մեկը անհետ կորածների, զոհվածների, գերի ընկածների հստակ թիվ լսե՞լ է, թե՞ ոչ։ Ոչ ոք չգիտի այս հարցերի պատասխանը։ Մեզանից յուրաքանչյուրը իր մեջ հույս է փայփայում, որ անհետ կորած իր զավակը կամ հարազատը այնուամենայնիվ գերի է ընկել, այլ ոչ թե զոհվել է։ Անձամբ ես այդ հույսով եմ ապրում։ Թող իմ միակ որդին երկու ոտք չունենա, մեկ աչք չունենա, միայն թե ողջ լինի, ես ուզում եմ նրանից լսել «մամ ջան» բառը»։

https://www.aravot.am/2021/04/12/1183485/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024