Անհետ կորած զինծառայողների հարազատներին խոստացել են՝ երկու օրից խնդիրը լուծված կլինի, ՌԴ-ից ժամանած խումբն աշխատում է այդ ուղղությամբ

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 01, 2020

Անհետ կորած եւ գերի ընկած զինծառայողների հարազատներն, որոնք այսօր բողոքի ցույց էին անում Էջմիածնի զորամասի մոտ, այն շարունակեցին պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ «42 օր գետնին մնացած դին դուք հասկանում եք՝ ինչ վիճակում է, բա չբերե՞ն իրենց էրեխեքին տան էս ժողովրդին։ Մենք միայն դա ենք ուզում, բերեն մեր էրեխեքին տան մեզ։ Իմ ամուսինը Կապանում է կռիվ տալիս, ես՝ ստեղ։ Ամսի 20-ին տղաս կնոջ հետ է խոսել, ասել՝ էլ չեմ կարող խոսել ու վերջ։ Ամսի 21-ին լուր եկավ, որ էդտեղ կռիվ է եղել ու էրեխեքը չկան։ Ամսի 27-ին իմ էրեխու հեռախոսից բոլորիս զանգ եկավ, չխոսացին, նամակ բան չկար, միայն մի ժամ միացավ ու անհասանելի դարձավ մինչ օրս։ Չգիտեմ՝ իմ էրեխեն անտառում է, չգիտեմ ՝ գերի, մահացած, տկլոր, սոված, անտառում, ցրտերն ընկել են, էդ էրեխեքը կարո՞ղ են էդպես ապրեն։ Քսանութ տարեկան է տղաս։ Հասկացանք, գնացել են հայրենիք պաշտպանեն, բա իշխանությունն էլ պարտավոր է զբաղվել, բա իրենք չե՞ն մտածում, որ իրենք էլ պիտի տեր լինեն զինվորներին»,-ասաց ցույցի մասնակից ծնողներից մեկը։ Մեկ այլ ծնող էլ ասաց՝ հրամանատարների հետ ենք խոսել, ասել է՝ գեներալն է հրաման տվել․«Ո՞ւր է էդ գեներալը, թող գա պատասխան տա , ինչո՞ւ է էրեխեքին տարել անիմաստ ու բաց թողել։ Պահանջում ենք գեներալին ու նախարարին, թող գան հանդիպեն, պատասխան տան»։ Անհետ կորած զինծառայողների հարազատներն ասացին, որ մի քանի օր առաջ պաշտպանության նախարարին են հանդիպել կառավարության շենքի մոտ, սակայն նա էլ որեւէ պատասխան չի տվել․«Թող էսօր գա ու պատասխան տա։ Մի ժամ է՝ կանգնած ենք, ոչ ոք դուրս չի գալիս, էլ համբերություն չունենք, էս ստերին էլ չենք դիմանում, մեզ մի հատ ճիշտ պատասխան թող տան, թող աշխատանքներ կազմակերպեն, մեր էրեխեքին հանեն էնտեղից, չգիտենք՝ դիերն են, ողջ են, թող բերեն մեր էրեխեքին։ Իսկ եթե նախարարն ի վիճակի չէ, թող հրաժարական տա»։

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024