«Անկախության սերունդը Արցախյան շարժման սերնդի կողքին է»

Արթուր Հայրապետյան Հունիս 17, 2022

1988-ի Արցախյան շարժման երիտասարդները, այսինքն, մեր ավագ սերունդը, մեր ծնողները, այսօր հավաքվում են Ազատության հրապարակում հիշելու 88-ի շարժումը մեր ժամանակներում։ 

 

Այս առիթով իմ սերնդի՝ անկախության սերնդի մարդկանց առաջարկում եմ մեր համերաշխությունն ու համագործակցությունը հայտնենք նրանց այս հայտարարությամբ։ Ստորագրենք՝ գրենք մեր ծնողների անուններն ու զբաղվածությունը, մասնագիտությունը, ապա կտարածենք լրատվամիջոցներին։ Ահա տեքստը։

 

«Անկախության սերունդը Արցախյան շարժման սերնդի կողքին է»

 

Ես Հայաստանի երրորդ հանրապետության անկախ սերնդի ներկայացուցիչ եմ։ Մեր սերունդը բախտավոր է, քանի որ ձևավորելվել է անկախ երկրում։ 

 

Մենք լիովին գիտակցում ենք, որ այդ բախտին մեզ արժանացրել է մեր ավագ սերունդը՝ մեր ծնողները, և, բացի անկախությունից, պարգևել է նաև Արցախյան հաղթանակ ու ազգային արժանապատվություն՝ հաղթահարելով Խորհրդային կարգերը, թշնամուն, շրջափակումը, տնտեսական ճգնաժամը, երկրաշարժը, մութն ու ցուրտը, հարազատների կորուստները։ 

 

Մենք կիսում ենք Արցախյան աղետի և Հայաստանի մասնատման հետևանքով առաջացած նրանց վիշտը։ Ընկալում ենք, որ այս կորուստը երիտասարդ տարիքից նրանց ներդրած ջանքերի տապալումն է, Արցախյան շարժման և պատերազմի ժամանակ կորցրած տարեկից ընկերների հիշատակից առաջացող սրտի մորմոքը։ 

 

Մենք ընկալում ենք նաև, որ մեր ավագ սերնդի, մեր ծնողների ջանքերը կրողն ենք, ազգային նպատակների շարունակողը։ Մենք համերաշխ ենք մեր ծողների հետ, նրանք մեր կողքին են, մենք՝ նրանց, բոլորս միասին՝ Արցախի և Հայաստանի․ պայքարը միասնական է ու անվերջ։ 

 

Թեև թե՛ անկախության, թե՛ Արցախյան շարժման սերնդից շատերը մտքից հանել են Արցախը և հաշտվել են կորստի ու հայերի նվաստացման հետ, սակայն մենք հոժարաբար, պատվով և սիրով ենք ստանձնում մեր նախնիներից մեր ծնողներին հասած և մեզ փոխանցված պատասխանատվությունը։ Մենք էլ մեր նախնիների ու ծնողների պայքարը փոխանցելու ենք մեր հետնորդներին։ 

 

Նույնը անկնկալում ենք անկախության ու արցախյան սերնդի այն մարդկանցից, որոնք այս պահին հաշտվում են հայերինիքի մասնատման և Արցախը հայաթափելու ու թշնամուն հանձնելու հետ։ Մեծ հույս ու նպատակ ունենք, որ եկող սերունդների մեջ չեն լինի այնպիսիք, ինչպիսիք եղան անկախության ու Արցախյան շարժման սերունդներում․ հայրենադավության ու հայրենազրկման կազմակերպիչներ և այն հանդուրժողներ։ 

 

Լինելով նաև Հայաստանի առաջին հանրապետությունից ի վեր չորրորդ սերունդը, այսինքն, հայերին պետություն պարգևողների ծոռները, մեր նպատակադրվածությամբ ու նվիրվածությամբ ցույց ենք տալու, որ

 

ոչինչ չի մոռացվի, ոչ ոք չի մոռացվի։

 

Հովհաննես Իշխանյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024