Աննախադեպ տխեղծ եք` աննախադեպ մարդատյաց

Արթուր Հայրապետյան Մարտ 04, 2021

Պատերազմը պարտվեցինք, որովհետեւ ժողովուրդն էր մեղավոր։ Երեսուն տարի բանակ չենք ունեցել, կռիվ գնացող չեղավ, բայց Նիկոլը քսանմեկ հազար զինվորի կյանք փրկեց։

Դե Շուշին դժբախտ ու դժգույն էր, մեզ պետք չէր.. նվիրել էր պետք թշնամուն, որ թշնամին գոհունակությամբ մեզ ապատակեր.. ու թափով շարունակի իր հաջորդ անելիքներին նախապատրաստվել։

Համաճարակը տարածվում է, որովհետեւ ժողովուրդը չի հետեւում, չի պահպանում համաճարակային կանոնները։ Իսկ եթե պետք է Նիկոլի քամակը փրկել, համաճարակը ում շունն է..

Երեք տարի է երկրում ոչ մի պետական համակարգ չի առողջացել, հակառակը, ինչ էլ ունեինք հողին են հավասարեցրել, որովհետեւ նախկին համակարգն է մեղավոր, փոխարենը անգամ համակարգային փոփոխություններ չեղան։

Շարքը կարելի է անթիվ-անհամար օրինակներով շարել, բայց քանի որ ժողովուրդը իրեն մեղադրող իշխանություններին շատ է սիրում, ուրեմն ինչ անում է Նիկոլի իշխանությունը հիանալի է։

Վերջապես Նիկոլը բացահայտեց ժողովրդի ներսի ու դրսի իրական լինելը։ Այնպես որ պետք չէ բողոքել։

Նիկոլը հավաքական կերպարն է ժողովրդի։ Մենք լուսանցքից կրկին դուրս ենք մնում, որովհետեւ մենք ժողովրդի մեծամասնության շարքերում չենք հարմարվում։ Իրականում մեզ է պետք մի բան անել, որ հանկարծ այս իշխանությունների մասին մի թթու խոսք ասող չլինի։ Սրանց միմիայն ծափեր են պետք, ու դմփ-դմփ-հու -ներ։ Ոչ խելք է դրա համար պահանջվում, ոչ էլ խիղճ։ Փոխարենը մարդիկ իրենց ցավի հետ մեն-մենակ ապրում են ու սպասում իրենց որդիներին։ Իշխանությունը դրա համար պարտավորված չէ, որովհետեւ իշխանությունը ինքն իրեն փրկելու գործին է լծված, իսկ թե գերիներն ու անհետ կորածների ընտանիքները ի՞նչ անեն, դա էլ ամեն մեկիս խղճին է..

Ալիեւը հոխորտում է մեր վրա, Նիկոլը չտեսնելու է տալիս, կուլ տալիս, ընդունում.. փոխարենը հոխորտում է, հաթաթաներ տալիս սեփական ժողովրդին.. զավեշտ է։

Էն մի ավտոբուս մարդն էլ, որ դուրս է մնացել բոլոր հոսանքներից, եթե դիմացավ այս ֆարսին, ուրեմն փրկված է։ Իսկ մնացյալը ոնց լինի յոլա կգնա, որովհետեւ մեկի հացը շարունակ չոր է մնում, մնացածի ադամանդը ինչպես միշտ փոքր..

Հ.Գ. Մտածում եմ, շատ եմ մտածում, տեսնես ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ։

Իշխանությունը զոհի կարգավիճակում շարունակում է վայելել իշխանությանը տրված ճոխությունները.. իսկ երկիրը` ծվեն-ծվեն եղած, անդունդն է գլորվում։

Աննախադեպ տխեղծ եք` տգետ ու ինքնահավան, ու աննախադեպ մարդատյաց։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024