Անտարբերության մեջ «աննախադեպ» ճոռոմաբանում ենք. Շարունակվում է ուտելու կռիվը, որովհետեւ արժանապատվություն չունենք

Արթուր Հայրապետյան Հունվար 03, 2021

Սկզբից, թե պանիկա մի տարածեք, ինչ կա կա.. փոխարենը մենք ականատեսը դարձանք, որ հիմա էլ անցել են բլուրներին, սարերին, ու թե սովետական քարտեզում ինչ կա տրվում է ադրբեջանցիներին, ինչո՞ւ եք խառնվել.. չենք խառնվել, ուղղակի անտարբերությունը գենետիկ անցել է.. 

Պետությունը դինջ նստած է: Ոչինչ չի արվում, ու ստացվում է, որ մենք գլուխներս կախ տալիս ենք մեր եղածը, փոխարենը ոչինչ չպահանջելով.. անվտանգ չենք, փոխարենը երկրի ղեկավարը ապագայի մասին է խոսում, փոխարենը մի կես բերան գոնե թշնամուն պատասխանի.. ու երբ սկսում ես խոսել, ասում են, թե ինչու չեն պաշտպանում իրենց տարածքները.. բոլորի անունը տալիս են, բացի մեկ մարդուց, որը  երկրի հիմանական պատասխանատուն է, ու ազատել է իրեն պատասխանտվությունից: Հարձակողական քաղաքականության ու ստերի միջոցով էլ փորձում են երկարացնել իրենց ղեկավարման օրերը, թե ետեւում թշնամին է, մեջտեղում թշնամին է, բայց մեր իրական թշնամուն մատուցարանի վրա տարածքներ ենք «նվիրաբերում..»

Իշխող ուժի երեսփոխանները ծպտուն չեն հանում, թե ինչ է կատարվում երկրում: Նրանց միայն տրված է գործի դնել այն, ինչ նրանց կթելադրվի մի մարդու կողմից, եւ այդ մեկ մարդը իրենց փրկիչն է՝ Նիկոլը.. դե Նիկոլն է նրանց բերել, ու երբ ուզի նրանց կհեռացնի.. բայց երբ բանը հասնում է մանդատ վայր դնելուն առանց ամոթի ասում են, թե մեզ ընտրել են ու մենք մեր գործն ենք անում, այն դեպքում որ սրանք ամենասկզբից չհասկացան, որ է նրանց անելիքը, բացի իրար վրա հոխորտալուց ու ծափ տալուց.. սրանք չեն հասկանում, որ լիգիտիմությունն էլ ժամկետ ունի, եւ այդ ժամկետն արդեն լրացել է, ու իրենց անբանությունից հետո, չհաշված այն, որ պետության խորհրդարանը ոչինչ չի անում երկրի կայունացման, այս ծանր իրավիճակում փրկության հասնելու համար, շարունակում են վրա գալ, ու կրկին արդարացնել իրենց, ինչպես որ արդարանում է երկրի գլուխը, որ անգլուխ է. մեծ հաշվով շատ բան պետք էլ չէր անել, որովհետեւ այլ պայմանավորվածություն կար..

Սուս, հանգիստ են, չէ, տոներ են, արձակուրդում են, չխանգարենք.. Հայրենիքը ծվեն-ծվեն է լինում, սրանք հանգստանում են..  

«Յարեն տիրոջը ցավ կտա»։

Մի տեղ ջան-ուրախություն մինչեւ աքլորականչ, մեզնից մի քիչ այն կողմ մարդիկ փախստական.. ու քանի որ մեզ դեռ չի հասել փախստականի կարգավիճակը, մենք կարող ենք անտարբերության մեջ «աննախադեպ» ճոռոմաբանել։

Շարունակվում է ուտելու կռիվը։ Արժանապատվություն չունենք։

Ու այս դարամնի տակի ջրերը գնալով դառնում են սովորական։ Կարծես հերթական մի վատ նորությունն ես լսում, ու կրկին լռում, որովհետեւ ջրերը չեն զուլալվում։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024