Անողնաշարի համար միեւնույն է, թե որ կողմը զանգ կկախի. կարեւորը իրեն հերոս ասող կա

Արթուր Հայրապետյան Հունվար 11, 2021

Անելանելի ենք համարում այս իրավիճակը, բայց դուրս գալու ելքը այնքան էլ մեր սրտով չէ:

Մեր դիրքերը բոլոր կողմերից այնքան թուլացրեց, խեղճացրեց ու հասցրեց այն աստիճան վզծռության, որ վաղը ալիեւը ինչ էլ առաջարկելու լինի, պետք է համաձայնի, որովհետեւ մի անգամ զիջելը, նշանակում է հաաաա զիջել.. դե մենք ինչ պետք է անենք, կհամաձայնենք, որովհետեւ ունենք գերիների հարց ու գիտակցում ենք, որ թելադրող կողմը մենք չենք, մեզ ինչպես որ ասում են, այնպես էլ պետք է անենք. Անգամ, եթե առաջարկվի նոր տարածքներ, նոր գերիների դիմաց։ Թեեւ արդեն լսելի են դարձնում..

Անողնաշարի համար միեւնույն է, թե որ կողմը զանգ կկախի... կարեւորը իրեն հերոս ասող կա։ Թշվառությունը նման բան է, ով ինչ տա` վերցնի, ով վերցնի` տա, անունն էլ` այլընտրանք չկա` մեղավորը «ես» չեմ։ Խեղճությունը չափազանց վտանգավոր բան է, որտեղ մեր բարոյական հաղթանակներն անգամ անուժ են։

Արդեն երեք ամիս է անցել, խայտառակ նվաստացուցիչ փաստաթղթի ստորագրման օրից, բայց լրջագույն հարցը` գերիների, անհետ կորածների, չգիտես ինչու հայկական կողմը ձեռի հետ է կարեւորել։ Եռակողմ սեղանին որեւէ այլ խնդիր չպետք է քննարկել, բացի մի բանից` ռազմագերիների ու անհետ կորածների..

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024