Ապագառկեքի հույսն ու չարիքի իշխանությունը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 08, 2021

 

Ապագառկեքի հույսն ու չարիքի իշխանությունը. 

Ապագառկեքի բախտը ոչ մի ձեւ չի բերում։ Ոնց ապրել էին, դեռ մի բան էլ վատ, ապրում են, բայց կողքի չեն ընկնում, որ իրենց կյանքը գնալով վատթարանում է, որովհետեւ լափելու համար էլ միջոցներ չկան։ Հոգեւորի մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետեւ ապագառկեքը հոգեւորից կիլոմետրերով հեռու են։ Դրսերում ապրող, գնացող-եկող, Հայաստանը խոպան շինած մեծաբերան կնանիք ու բիձայական տղուկները էլի խալխի քոծ աշխատելով կարողանում են յոլա գնալ.. 

Չէ, ապագառկեքի բախտը ոչ մի ձեւ բերում։ Ամբողջ օրը հաթաթաներ են բանեցնում, թե թալանել են, յանի բացահայտումներ են անում։ Բայց դե նստած, սպասում են, որ թալանը հետ են բերելու։ Տարին էլ թե ոնց է արագ անցնում, մարդ չի հասկանում։ Վերջանում է տարին, բայց դե թալանը այդպես էլ օդից կախ` օդում մնաց։ 

Ապագառկեքին դժվար է հասկացնել, որ եթե իրենց «տերը», հոգեկան հանցագործը իրենց ականջների համար դուրս է տալիս, թե թալանը հետ է բերելու` մուրազափոր է թողնելու։ Սուտ է.. չի բերելու։ Բերելու դեպքում էլ շատ փող տեսած բերանը կթողնի՞, որ մի սոված բերան տեսնի։ Չէ։ Կարեւորը իրենք են թալանում։ Շատ փողը երբեք չի խանգարում չտեսի։ Մանավանդ որ գիտի` մի օր վերջանալու է «դրախտը»։ 

Ապագառկեքին դժվար է հասկացնել, որ իրենց «տերը», որ այդքան ասում է նախկին, հա նախկին, թալան, հա թալան, կապ չունի ոչ մի բանի հետ։ Էդ թալանածները հետ բերել միշտ կարելի է, բայց իրենց հոգեկան հանցագործի արած հանցագործությունները ոչ մի ձեւ հետ բերել հնարավոր չէ։ Հնարավոր չէ հազարավոր տղաներին հետ բերել, մարդկանց առողջությունը հետ բերել, տարածքները հանձնած, հայրենիքը հանձնած թշանամուն, նվեր արած, մատաղ արած, ..արածները հետ բերել։ Չէ, դժվար բան է։ Միեւնույն է ասելու են, որ նախկիններն են մեղավոր։ Հիմա մի ուրիշ բան են շրջանառում։ Թե նախկինները մինչեւ չվերանան մենք չենք ապրի։ Ի՞նչ ասեմ։ Քանի դեռ դուք ողջ եք, սպասեք նախկինների չլինելուն, գուցե դուք երկար ապրեք, ու ձեզ բախտ վիճակվի տեսնել` նախկիններից հետո երկրի ծաղկումը։ Չեք տեսնելու։ Որովհետեւ ձեր «տերը», իսկ իրականում հոգեկան հանցագործն իր շուրջիններով երկիրը այն աստիճան է թողել թշնամու տիրապետության տակ, որ մի կողմից Իրանը, մյուս կողմից հյուսիսը, էն մի կողմից թշնամին, իրենք են իրար մեջ բաժին-բաժին անելու, իրենց երկրի շահի համար։ Իսկ մենք, մենք պետք է կամ մեռնենք, կամ թողնենք ու արտագաղթենք, երկու տարբերակն էլ այս չարաբաստիկ իշխանության սրտով է։ Մահերի հաշվին փող են աշխատում, երկիրը դատարկելու վրա փող են աշխատում։ 

Այնպես որ ապագառկեքը մինչեւ հասկանան, որ իրենց մեռնելու վրա փող շինող «տերը» իրենց բաժին չի տալու, ուշ է լինելու, թեեւ արդեն շատ ուշ է.. բայց դե հասնում է` ցանել են, հնձում են.. մենք էլ մաղը ընկած մաղվում ենք։

Կարեւորը` կա ապագա։ Էստեղ մի ջիգյարով ծափ տվեք, թող տիեզերք հասնի, գուցե ձեր ծափերը ձեզ փրկեն։ 

Ու այսպես էլ ապրում ենք` տանջահար։ Որովհետեւ ինչքան շատ տանջեն, այնքան քիչ բան կպահանջես, կամ առհասարակ միտքդ չի աշխատի, տեղից էլ մի բան չէիք` հարաքյաթ չկա...

 

Իսկ թե ով նախկիններին բերեց պառլամենտ, ապագառկեքի համար կրկին դժվար հասկանալու գործընթաց է։ Կարեւորը` ապագա կա։ Բայց դե հույսը չի մեռնում։ Թող մնա..  Կարեւորը անհայրենիք ապրելով ապագան կկառուցեն թշնամիները։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել