Ապագային երկիր չունենք տալու

Արթուր Հայրապետյան Հունիս 11, 2021

 

Ապագային երկիր չունենք տալու. 

Քարոզարշավին բռնությունների, քաղաքացիական պատերազմի բացահայտ կոչեր երկրի թիվ մեկ պատասխանատուի շուրթերից։ 

Գիժ խաղալով երկիրը հասցրեց մազից կախված, ու շարունակում է ճամարտակել։ Դրախտում ենք ապրում ըստ նրա, բայց դրախտը ապագայի համար տեղ չունի, որովհետեւ մենք երկիր չունենք, որ ապագային վստահենք։ 

 

Ես խորհում եմ ինձ բաժին հասած դարաշրջանի մասին, մի դարաշրջանի, որը կործանվում է իմ աչքերի առջև: Իսկ շատերը կողմ են կամ ձեռնպահ, որ այն կործանվի... խոսքը մի դարաշրջանի մասին է, որտեղ մեր երկիրը ապրում է ծանր օրեր, իսկ շատերը կուսակցական դրոշի տակ կքած գործում են՝ խաղալ... իսկ պետականության հետ չի կարելի խաղալ, որովհետև աչքեր կան, որ կտեսնեն ու առիթը բաց չեն թողնի... ու չեն թողնում... ու սպասում են շատերը հրաշքների... այն ինչը որ համարում ենք մերը, պետք է լինի մեր սեփականությունը, ուստի մեր երկիրը մեր սեփականությունն է, որ ոչ մի կերպ թույլ չպետք է տալ օտարին, որ աչք տնկի, ծնոտ թուլացնի, վախեցնի... կուսակցական դրոշների տակ հավաքված մարդկանց նպատակը ոչ թե խաղեր տալն է, այլ գաղափաը, մինչդեռ անգաղափար մունետիկները հավաքվել են իրար գլուխ ու դատափիտռությամբ են զբաղվում..

Արթուր Հայրապետյան

Խմբագրական

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024