Թշնամին Կապան-Գորիս միջպետական ճանապարհը փակել է, չարիքը գարԱԺ-ում ճամարտակում է։ Ինչքան եք ստելու, շատ-շատ ապագառկեքը ձեզ ծափ տան։ Լուրջ հավատում եք, թե մեր ոստիկաններն են փակել ճանապարհը։ Ի՞նչ ասեմ.. ու քանի որ ասում էիք. «իրար հետ հանգիստ կապրենք», ուրեմն մի բողոքեք, թողեք թող գարԱԺ-ում չարիքը փչի։ Ձեզ դուր է գալիս փչանը....
Մինչեւ դուք գարԱԺ-ի ծեծկռտուքն եք քննարկում, ու ամենօրյա ռեժիմով խայտառակվում, լսեցի՞ք ազգակործան պատուհասը գարԱԺ-ի ամբիոնից ինչպես կարդաց երկրի մահախոսականը։ Ըստ էության այս ամենը հատուկ է արվում, որպեսզի մարդիկ գլխի չընկնեն, թե ինչ է լինելու մեր երկրի ճակատագրի հետ։ Դրեք ու ազգակործան չարիքին կրկին լսեք.. ցավալի է, որ այս ամենի ներքո, երբ երկիրը խաղաղության անվան տակ կորցնում է սուվերենությունը` ազգակործան քայլերով տանում կործանման, իսկ մեծամասնությունը ընկած է գարԱԺ-ի շոուններով....
Ապահով է իշխանությունը, ապահով է թշնամին։
Արթուր Հայրապետյան