Ապակողմնորոշման հետևանքով ադրբեջանական տարածքում հայտնված երկու բնակիչներն ազատ են արձակվել

Արթուր Հայրապետյան Հունիս 13, 2021

Ապակողմնորոշման հետևանքով ադրբեջանական տարածքում հայտնված երկու բնակիչներն ազատ են արձակվել

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում:

 

Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Կիսվել