Ապիկարները խմբված, մի բուռ մարդկանց հոգեբուխ աղաղակը վիժեցրել են. մարդու ներսում հույսի արտացոլանքը չի նշմարվում այլևս

Արթուր Հայրապետյան Հուլիս 09, 2021

Քամյուն ասել է՝ պաշտպանվելու միակ ձևը չարությունն է: Մարդիկ շտապում են դատել, որպեսզի իրենք չենթարկվեն դրան: Ի՞նչ եք ուզում... մարդու համար ամենաբնական գաղափարը, որը ծնվում է ակամա, իր բնավորության խորքից, անմեղ լինելու գաղափարն է...

 

Ապիկարները խմբված, մի բուռ  մարդկանց հոգեբուխ աղաղակը վիժեցրել են. մարդու ներսում հույսի արտացոլանքը չի նշմարվում այլևս... Անզորությունից, ապագայի հանդեպ անցյալով ենք խոսում, որովհետև չկա ոչ ուրախանալու առիթ, ոչ էլ լուսավոր ինչ-որ բանի ենք սպասում: Շորի փեշը իրար հետևից առել, ընկել են՝ քաշում են ու քաշում: Էն անհայրենիք թշնամին իր կողմն է քաշ տալիս, էս ներքին անհայրենիքը փող է աշխատում... ով շատ փող տա, նրան էլ բաժին կտա... ու ողջ աշխարհում պատերազմները սկսվում են փողի բազարից ու վերջանում՝ փողով... քաղաքականություն են խաղում տղեքը: Մեկը չի, երկուսը չի, լավ երեքը չի. չկա մի ոլորտ, որ փոքրիշատե գոհացնի մարդուն: Ու մեզ սպանում են, որովհետև տգետների ու մարդասպանների համար մարդը արժեք չունի...  իրենց համար կերակրատաշտը լիքը լինի ու ջան-ուրախություն, մինչև... որ  վաղը  իշխանությունը փոխվի, դրանք ոչ միայն իրենց դեմքն են փոխելու, այլ կողաշրջվելու են հաջորդ իշխանության ոտքերը.

Տգետներին բոլորը հանդուրժում են, որովհետև տգետները բոլորի հետ լավ են..

Ուղեղը դուրս են գցել, երկրում մնացել է տգետն ու օլիգարխը: Էն մի ավտոբուս մարդն էլ դրանց մեջ մեռնում ու հառնում է... չկա մի բան, որ դուզ լինի..

Արթուր Հայրապետյան

Կիսվել