Ապրում ենք Հիսուսից հետո... դար չենք փոխել: Մնացել ենք նույն տեղում պտտվելով.
ՄԵԾԻ ԾՆՈՒՆԴՆ Է. ԾՆՈՒՆԴ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՊԱՐԳԵՒ ԱՐԵՑ, ՈՒ ՄՆԱՑ ԱՆՆԿՈՒՆ, ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ, բայց եւ տեր չեղանք.. ոչ նրանից հետո, ոչ էլ հիմա....
«Սեռը ցեղը շարունակելու աստվածային, հավերժական բնազդն է: Իմ մտքով էսպիսի բան է անցնում, որ ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են: Ես ժամանակակից մարդ եմ, մի բան էլ ավել, եւ մտքովս չի անցնում առաջարկել, թե` եկեք փաթաթվենք շորերի մեջ` ինչպես Պարսկաստանում, միայն աչքերը բաց լինեն: Անգլիայում (ես ընդհանրապես Անգլիան շատ եմ սիրում` Շեքսպիրի, թատրոնի հետ կապված) այսպիսի փորձ էին արել. մի բանուկ խաչմերուկում կանգնեցրել էին կարճ հագնված գեղեցիկ աղջիկների: Արդյունքում` վթարների թիվը եռապատկվել էր: Վերջերս մեքենայում ռադիոն էի միացրել, ինչ-որ բժշկական կազմակերպության ծառայություններն են թվարկում, որ կարող են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպես նաեւ` աղջիկների ամոթխածությունը... Ի սեր Աստծո, էդ մի բուժեք եւ էդքան մի խոսեք սեռի ու սեքսի մասին, հանգիստ թողեք մարդկանց, թե չէ տպավորություն է ստեղծվում, թե մեր պապերն ու նրանց պապերը չգիտեին, թե ինչպես են երեխաներն առաջանում: Բա ո՞նց էին տասներկու երեխա ունենում: Հիմա սովորեցնում են, սովորեցնում... Թե ինչ են սովորեցնում, չեմ հասկանում, բայց ընտանիքներում երեխաների թիվը երկուսից չի անցնում... Որտեղից որտեղ հասա...»
Խորեն Աբրահամյան