Առաջնագծի խնդիրներին տեղում ծանոթացել է Արա Աբրահամյանը

Աննա Անտոնյան Մայիս 25, 2021

Այցի ընթացքում տեղում ծանոթացել է առաջնագծում առկա խնդիրներին: 

Բարձրագույն զինվորական կազմի ուղեկցությամբ մանրամասն ուսումնասիրվել է որոշ դիրքային հատվածների վիճակը, արձանագրվել են խնդիրները, ընդգծվել է դիրքերի կահավորման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման անհրաժեշտությունը: 

 

<<Սահմանային իրավիճակի մասին միայն խոսելը բավարար չէ, պետք է, հնարավորության սահմաններում, աջակցել նաև առաջնագծի կահավորմանը՝ ապահովվելով զինծառայողների անվտանգությունը>>,-նշել է Արա Աբրամյանը:

Նա կարևորել է ռազմական ղեկավարության և զինծառայողների հետ պարբերական հանդիպումներն ու աջակցությունը՝ հայրենիքի պաշտպաններին: 

 

Այցից անմիջապես հետո, գնվել, և արդեն իսկ համապատասխան զորամասեր են ուղարկվել  և' դիքերի կահավորման, և' պաշտպանական այլ գործընթացների իրականացման համար անհրաժեշտ գերժամանակակից պարագաներ:

Կիսվել