Արա Աբրահամյանի ուղերձը

Արթուր Հայրապետյան Մայիս 22, 2021

Արա Աբրամյանի ուղերձը

 

Հաշվի առնելով երեկվանից Հանրապետությունում առկա լարվածությունը նախօրեին հրապարակված փաստաթղթի և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից այն ստորագրելու պատրաստակամության շուրջ' ևս մեկ անգամ կոչ ենք անում քաղաքական, գիտական, մտավորական և մյուս բոլոր ոլորտների ողջ կարող ուժերին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ռազմական ղեկավարությանը, հասարակական կազմակերպություններին, անկախ քաղաքական և անձնական շահերից, համախմբվել հանու՛ն մեր պետության: 

 

Մեզ մասնատելն ու բաժանելը հակառակորդի նպատակն է: Մենք պե՛տք է դա թույլ չտանք:  

Այս օրը կարող է որոշիչ դառնալ մեր պատմության համար: 100 տարի անց սերունդները կամ կհպարտանան մեզնով, կամ կամաչեն մեր թուլության համար: 

 

Մեր սահմանն այսօր բաց է հակառակորդի առջեւ, մեր զինվորն անպաշտպան է, տնտեսությունը կաթվածահար է, մեր քաղաքացին ապրում է համատարած լարվածության եւ բացասական ներգործության մեջ: 

 

Հիմա, առավել քան երբևէ, պետք է գերակա լինի հայրենիքի/պետության շահը: Այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ կամ չի ուզում պաշտպանել այդ շահը: 

 

Պետք է թույլ չտալ, որ ՀՀ իշխանությունները ստորագրեն մի փաստաթուղթ, որի մասին հանրությունը լիարժեք և ամբողջական տեղեկացված չէ, մասնագիտական շրջանակները չեն տվել իրենց գնահատականը և քանի դեռ բոլորս համոզված չենք, որ այդ փաստաթուղթը բարենպաստ է Հայաստանի համար։

 

Պետք է գործնական քայլեր ձեռնարկել:

Հայրենիքը վտանգված է։

Կիսվել