Հայ գերիներին Ադրբեջանական զորահանդեսում անցկացնելու լուրը ցնցել էր համացանցի հայկական տիրույթը: Եղած ցավին գումարվել էր ամոթի խարազանը:
Գերիների շուտափույթ վերադարձի և գերիներին զորահանդեսում չանցկացնելու խնդրանքով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին նամակով դիմել էր Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա ԱԲրահամյանը : Գերիների հարցը ուշադրության կենտրոնում է պահվում ՌԴ նախագահրի անմիջական վերահսկողությամբ:
Արա Աբրահամյանի գրասենյակից հայտնում են,որ նոյեմբերի 30-ին Արա Աբրահամյանը քննարկում է ունեցել ՌԴ նախագահի արտաքին գործերի հարցով խորհրդական Յուրի Ուշակովի հետ : Ուշակովը վստահեցրել է, որ հայ ռազմագերիները չեն քայլելու Ադրբեջանի զորահանդեսի ժամանակ :
Հայ գերիների վերադարձը արագացնելու համար հանդիպումները ՌԴ պաշտոնյաների հետ շարունակական բնույթ են կրում :