Արամը պետք է վերադառնար ծառայությունից` չվերադարձավ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 06, 2021

Ասում է հերոսի եղբայրը՝ Արթուրը: 100 օրից Արմանը պետք է վերադառնար ծառայությունից: Չվերադարձավ: Այսօր նրա կատարած հերոսությունների մասին պատմում են հետմահու պարգեւներն ու հերոսի գյուղում՝ Վաղաշենում նրա եւ այլ զոհված զինվորների հիշատակին կառուցվող հուշակոթողն ու հուշարձանը: Արման Մալխասյանը զոհվեց 44-օրյա պատերազմում՝ համալրելով իր պես հերոսների շարքերը: Արմանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Սերժանտ էր, ծառայությունն անցնում էր Հադրութի զորամասում: «Յուրաքանաչյուր հարցում կարողանում էր արագ կողմնորոշվել եւ գտնել խնդրի լուծումը: Ծառայությունից գոհ էր, լավ էր ծառայում: Հաճախ էր հիշում իր մշեցի պապերին ու ավելի մեծ հայրենասիրությամբ ծառայում հայոց բանակում: Եզակի երիտասարդ էր, ում հետ կարող էիր զրուցել ցանկացած թեմայով ու մեծ բավականություն ստանալ»,-ասում է հերոսի եղբայրը՝ Արթուր Մալխասյանը: Նրա խոսքով, եղբոր հետ նույն համալսարանում են սովորել եւ միասին ծառայել՝ եղբայրներով միմյանց օգնելով՝ լրացնել տնեցիների կարոտը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/11/06/1227230/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024