Առանձին համայնք է ձևավորվել՝ ընդհանուր վշտով իրար կապված մարդկանց

Արթուր Հայրապետյան Օգոստոս 20, 2021

Շատ նուրբ թեմայի մասին եմ ուզում խոսել, արդեն քանի օր է՝ գլխիցս դուրս չի գալիս, ինձ կներեք, եթե որևէ սխալ բառ կամ նոտա զգաք գրածիս մեջ, ես փորձում եմ ճիշտ բառեր ընտրել դժվար տեքստի համար, հեշտ չի։

 

Նոր Եռաբլուրի մասին եմ ուզում գրել, որտեղ գրեթե բոլորս հիմա հարազատ անուններ ունենք։ Ծնողները, քույրերը, կանայք, երեխաները արդեն ամիսներ շարունակ՝ օրվա բազմաթիվ ժամեր են էնտեղ անցկացնում։ Ու նաև՝ գիշերվա ժամեր։ Առանձին համայնք է ձևավորվել՝ ընդհանուր վշտով իրար կապված մարդկանց։ 

 

Էդ տարածքը մեր երկրի պատմության մեջ է արդեն։ Էնտեղ սովորական մարդիկ չեն, որոնք ապրեցին էսքան ու մահացան էսինչ թվականին։ Էնտեղ մեր երկրի մեծ ու անջնջելի ցավն է։ Ինքներս մեզ տեսնելու էդպիսի մի տեղ է դա` մե՜ծ հայելի, որին պիտի նայես, ցավա, էլի նայես, մտածես, քայլես, փորձես հասկանալ, թե ինչ կատարվեց, մտքումդ երդվես, որ էլ թույլ չենք տա էսպիսի սարսափի կրկնությունը։ Մեր 30-ամյա երկրի հուշահամալիրն է, կներեք, որ ասում եմ դա։

 

Հիմա՝ հարց․ մեր երկրի մասին խոսելիս չենք ալարում, մշակույթի, արվեստի և այլնի մասին պարտադիր հիշեցնում ենք։ Ասեք ինձ խնդրում եմ, էն պահին, երբ որոշում կայացվեց՝ միանման հուշաքարեր տեղադրել տղաների շիրիմներին, տարածքը վերածել հուշավայրի, էդ շրջանում արդյո՞ք կազմակերպվեց մի որևէ բաց կանչ՝ մեր երկրում ու երկրից դուրս ստեղծագործող քանդակագործների, նկարիչների, ճարտարապետների համար, որոնք կառաջարկեին իրենց էսքիզները, որոնք արվեստի շունչ կդնեին էդ ամենի մեջ, ու դա կլիներ հարգանքի ու նվիրումի էդպիսի մի տուրք՝ արվեստի մարդկանց կողմից (հավանաբար շատերը կմասնակցեին)։ Արվե՞լ է դա արդյոք, գուցե արվել է ու չի՞ ստացվել։ 

 

Դուք տեսե՞լ եք ծնողներին առաջարկված շիրմաքարերի նմուշները․․․ Դուք գիտե՞ք, թե նրանցից շատերն ինչ բարդ հոգեվիճակում են հայտնվել՝ դրանք տեսնելուց հետո։ Քարերի "ցեխում" գծագրված, անփույթ, տհաճ, քյաբաբային ռոկոկոյի լավագույն ավանդույթներով, որոշները՝ սարսափի մարմնացում․․․ Հարազատներից շատերը հաճախ գիշերն են Եռաբլուր այցելում, էնտեղ պիտի խաղաղություն ու լույս տիրի, ինչ-որ լուսավոր խորհուրդ գոնե պիտի լինի էդ վայրում, իսկ էսպես՝ տխրությունը խտացնում ենք մեր էս վերաբերմունքով... Բետոնե անապատ` կանաչի փոխարեն, "քարիցեխային" վախենալու տապաններ` լուսավոր, շնչող շիրմաքարերի փոխարեն։ Ինչո՞ւ։

 

Լիլիթ Բլեյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024