Արարատ Խաչատրյանը ճանապարհը շփոթել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Օրեր անց նրան սպանված են գտել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 11, 2020

Արարատ Խաչատրյանն ակտիվորեն մասնակցել էր պատերազմին։ Նա մթում չի կողմնորոշվել տեղանքում և հայտնվել է ադրբեջանական կողմում։ 

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Խաչատրյանը նոյեմբերի 30-ի երեկոյան մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Մարտունու քաղաքապետարանից։ «Գիշեր է եղել, մառախուղ, նա էլ ճանապարհը շփոթել է։ Օրեր անց նրան սպանված են գտել, ու դին Կարմիր խաչի միջոցով հանձնել են մեզ։ Չգիտենք` ինչ է եղել»,–ասացին քաղաքապետարանից։ Մարտունու քաղաքապետարանից հայտնեցին նաև, որ դեպքի մասին տեղյակ է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, համապատասխան քայլեր են արվում։ Արարատ Խաչատրյանն ամուսնացած է, երեք երեխա ունի։ Նա ակտիվորեն մասնակցել էր պատերազմին։

Կիսվել