Արցախահայության պահպանության առաջնահերթություն

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 28, 2021

«Խաղաղության դարաշրջանի» եւ կրկին «զրոյական կետից» սկսելու դիմաց, սկսվել է Արցախի հայաթափությունը։ Ինչքան էլ խաղաղություն մուրաս միեւնույն է թշնամին խաղաղության չի գնալու։ Եթե կարող է անգամ առանց զարկի առաջ գալ, ապա էլ ի՞նչ խաղաղություն։ 

Ազգադավ իշխանության համար, այլեւս չկա Արցախ, չկա Արցախի հարց։ Ինչ ասել է` մտքին դրել, իրագործել է թշնամին։ Հիմա մեր խնդիրը պետք է միտված լինի մի բանի վրա` արցախահայության պահպանության առաջնահերթությունը։ Էն, որ վախենում եք յանի Արցախ գնալ, ասեմ, որ վախենալու բան չկա։ Մարդիկ այնտեղ ապրում են։ Պետք է արցախահայության կողքին լինել։ Եվ մնալ մեր տեղում, ոչ մի դեպքում չլքել Հայրենիքը։ Այլ բան է, որ դուք առաջ էլ Արցախի տեղը չեք իմացել, ինչպես որ այս չարիքի իշխանության անդամներից շատերը։ 

Մենք ինչ կարողանում ենք, պետք է անենք, այլապես ներսի ու դրսի թշնամիները ամենօրյա ռեժիմով մեր Հայրենիքը հանձնում են թշնամուն` մեր տղաների արյան ու նրանց նվաստացնելու հաշվին։ Ինքնակազմակերպվել։ Գորիսից հետո անցնելու են Վերին Շորժային։ Հետո` Լաչինը... մարդիկ հուսալքությունից դրդված անցել են վրեժի։ Եվ բացարձակ դատապարտելի չէ, որովհետեւ մեր թիկունքը խարխուլ է։ Մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք, ու հեռու պահենք այս չարիքի իշխանությանը որեւէ հակահայկական որոշումներ կայացնելու իրենց «սուրբ» գործից։ 

Պետությունը` ամուլ, որը գործում է, ոչ թե հանուն Հայրենիքի, այլ` թշնամու շահերի։ Զինվորը` անպաշտպան.. ու այսքանից հետո, եթե մենք պետք է` իմ ու քո անենք, ուրեմն դատապարտված ենք պետություն չունենալու այս չարիքի իշխանության երազանքը իրականացնելուն։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել