Արցախի (ԼՂԻՄ) բնակչությունը խորհրդային հինգ մարդահամարի տվյալներով 

Արթուր Հայրապետյան Փետրվար 17, 2021

Արցախի (ԼՂԻՄ) բնակչությունը խորհրդային հինգ մարդահամարի տվյալներով 

Արցախը իր 3000-ամյա պատմության ընթացքում, անգամ այն հարյուրամյակների ու տասնամյակների ընթացքում, երբ մաս է կազմել Սեֆյանի Իրանի, Ռոմանովների Ռուսաստանի, Խորհրդային Ադրբեջանի, գերազանցապես հայաբնակ է եղել ու այդ հայկականությունը պահել է մինչև մեր օրերը: Հայկական մյուս աշխարհը, որ հազարամյակներ անընդմեջ եղել է հայաբնակ ու հասել մեր օրերը՝ Սյունիքն է: Բռնի կերպով Խորհրդային Ադրբեջանի մաս կազմելուց հետո էլ Արցախը մնաց հայկական ու հայաբնակ, թեև Բաքվի կողմից վարվում էր ԼՂԻՄ-ը ադրբեջացիներով բնակցնելու ծրագրված ու հետևողական քաղաքականություն: Խորհրդային առաջին՝ 1926 թվականի մարդահամարի տվյալներով, ԼՂԻՄ-ի ընդհանուր բնակչությունը կազմում էր 125.300, որից 111.694-ը կամ 89,1 տոկոսը հայեր, 12.592-ը՝ թուրքեր, իմա՝ ադրբեջանցիներ, 596-ը՝ ռուսներ: Թեև Ստեփանակերտն էր ԼՂԻՄ-ի վարչական կենտրոնը, սակայն ամենամեծ քաղաքը շարունակում էր մնալ Շուշին, որը 1920թ մարտյան հայկական ջարդերից հետո զրկվել էր հայ բնակչությունից: Դեռևս կիսավեր Շուշին 1926-ին ուներ 5.104 բնակիչ, որից 4.900-ը՝ թուրքեր, 93-ը՝ հայեր, 9-ը՝ ռուսներ: Ջարդերից առաջ, մասնավորապես 1897 թվականի ցարական մարդահամարի, ինչպես նաև 1916 թվականի տվյալներով, Շուշիի բնակչության թվաքանակի մեջ հայերը կազմում էին 55 տոկոսից ավելին: Ճիշտ է նաև, որ նույն այդ ժամանակահատվածում շիա թաթարները, այսօրվա ադրբեջանցիները ևս ունեին զգալի քանակական ու մշակութային ներկայություն: Ներկայացնենք ԼՂԻՄ բնակչության պատկերը՝ համաձայն 1926թ մարդահամար տվյալների: Վարանդայի շրջանը մոտավորապես համապատասխանում է Մարտունու, Ջրաբերդը՝ Մարտակերտի, Դիզակը՝ Հադրութի, Խաչենը՝ Ասկերանի:

 

http://www.aniarc.am/2021/02/17/soviet-5-census-population/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024