Արցախից հետո մեր անտարբերության եւ անգործության պատճառով թշնամին հասավ Հայաստան

Արթուր Հայրապետյան Հուլիս 16, 2021

Ալիեւը շարունակ թելադրում եւ հանդես է գալիս իրեն ձեռնտու ու իր երկրի շահեկան կողմերից։ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանին առաջարկվել է կնքել խաղաղության պայմանագիր, որը ենթադրում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա, սակայն իրենք տեղեկացել են, որ հայկական կողը պատրաստ չէ դրան եւ որ Հայաստանը շատ կզջա դրա համար: Եվ բացարձակ պատահական չէր Երասխում տեղի ունեցած փոխհրաձգությունը` հայկական կողմի ունեցած զոհը: Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ հասնի Հայաստանի սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, եւ որ ամենակարեւորն է` տարածքային ամբողջականության ճանաչմանը: Եվ դա կլինի վերջնականապես կործանում, եւ մենք մեր ձեռքով կկորցնենք մեր երկիրը։ Ի՞նչ Արցախ, ի՞նչ բարենպաստ ու խաղաղ պայմաններ։ Չկա նման բան։ Եվ դա չի էլ հետաքրքրում մեծամասնությանը, որովհետեւ շատերի համար Արցախը բեռ էր, որի արդյունքում թշնամին Հայաստանի սուվերեն տարածքում ամրապնդեց իր դիրքերը։ Արցախից հետո թշնամին հասավ Հայաստան։ Եվ հիմա կռիվ գնում է Հայաստանի համար, որովհետեւ տեսավ մեր անտարբերությունը Արցախի նկատմամբ.. 

Ադրբեջանը գործում է իր երկրի շահերից, իսկ թե մենք ինչ ենք անում շատ պարզ է`  իշխանությունները զբաղված են անհիմն ձերբակալություններով, որպեսզի խեղճացնեն ու թուլացնեն, ավելին` բանտարկեն պայքարող մարդկանց, որպեսզի իրենց խանգարող չլինի ու իրենց ազգակործան ծրագրերը իրագործեն թշնամու հետ։

Արթուր Հայրապետյան

։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024