Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան

Արթուր Հայրապետյան Մայիս 31, 2022

Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին հայտարարություն անելու իրավունք չունեմ․ Ալեն Սիմոնյան

 

ԱԺ-ում լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին՝ համաձայն է արդյո՞ք, որ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում, ինչին Սիմոնյանը պատասխանեց․

 

 

«Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ ԱԺ նախագահի մակարդակով նման հայտարարություն անելն անընդունելի է»,–ասաց Ալեն Սիմոնյանը։

 

Անդրադառնալով ընդդիմության կողմից նախարարություններին ուղղված այդ հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմությունը նման հարցադրումներ անելու բազմաթիվ հնարավորություներ ունի․«Նման հնարավորություն ունի առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, հնարավորություն ունի գրավոր դիմելու, որը մտնում է պատգամավորների լիազորությունների մեջ և այլն։ Նմանատիպ գործողություններով նրանք փորձում են գործընթացի իմիտացիա ստեղծել»։

 

Դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարել է, որ դուրս է եկել փողոցային պայքարի և խորհրդարանւմ նման հարցադրումներ անելու հնարավորություն չունի, Սիմոնյանը ասաց․

 

«Բա ինչո՞ւ մանդատները վայր չեն դնեում, եթե դուրս են եկել փողոց։ Եթե ժողովուրդն է այդ մանդատը իրենց տվել, ինչո՞ւ չեն գալիս աշխատանքի։ Իրենք իրենց թույլ են տալիս ասելու, որ վարչապետը և իշխանությունը կորցրել են իրենց լեգիտիմութունը, բայց ակնհայտ է, որ լեգիտիմության խնդիր իրենք ունեն, որովհետև ընտրություններում նրանց ձայն տված 21%-ի նույնիսկ 2%-ը իրենց չի աջակցում, սա վերածվել է մարդկանց ներվայնացնելու, խցանումներ ստեղծելու մանիայի ու ակնհայտ է, որ իրենք գտնվում են ծանր կացության մեջ, մնացել են իրենց «պրյոմի» տակ։ Իշխանությւնը չի օգնելու նրանց դուրս գալ այդ վիճակից, հակառակը, օգնելու ենք միչև վերջ մաշեցել իրենց հնարավորությունները»։

 

Սիմոնյանը ասաց, որ իրենք ավելի շատ բան են արել Արցախի համար, քան ընդդիմությունը՝ հղում անելով պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալները։

 

«Արցախը փրկում են ոչ թե կենտրոնով շրջապույտեր անելով և սելֆիներ անելով, այլ գործով, որը իրենք չեն անում»,- ասաց Սիոնյանը։

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024