Արցախն ասում է` մի գնա....
Ա. Կաթիլ-կաթիլ հասցրել են, մարդկանց ուղեղը լվացել, ամեն ինչ արել են, որ Արցախի համար մեր սիրտը չցավա։ Ու դրա համար էլ, երբ հիմա Արցախից մնացել է ընդամենը 25% -ը, քո տան մեջ է հայտնվել թշնամին, ու ասում ենք, թե ինչու են մարդիկ անտարբեր։ Որովհետեւ այդ մարդկանց հետ աշխատել են, որ հող սիրելը, հայրենասեր լինելը, ընտանիք սիրելն ու պատասխանատվության զգացում ունենալը շանտղություն է։ Ու հատկապես Արցախի մասին վատ են արտահայտվում նրանք, ովքեր Արցախի տեղը չգիտեն։ Հեռու չեմ գնում, ազգակործան պատուհասի իշխանության մեջ գտնվողների մեծ մասը։ Ամեն ինչ տարիներ շարունակ արվել է, որ արցախցու հանդեպ չարությամբ լցվենք։ Գնացեք Արցախ, շփվեք տեղի մարդկանց հետ` հյուրասեր, հոգատար, ազնվական, հպարտ, կենցաղում կոկիկ ու սրտաբաց։
Բ. Պատերազմի ժամանակ, երբ տարհանեցին արցախցիներին, արցախցիք մալամշած հայտնվեցին որտեղ ասես։ Ով ինչով կարողացավ օգնեց, բայց ով ինչպես կարողացավ անուն դրեց` բշտեց։
Քայլում եմ Սեփակակետի փողոցներում։ Մի բան նկատեցի, որ քաղաքի մարդիկ կոկիկ հայտնված են` ճաշակով, ռեստորաններում ու կաֆեներում մարդիկ նստած զրուցում են։ Կյանքը եռում է։ Ու կյանքը հենց զորեղ հողի ուժի ու հողի բերրիության շունչն է, որ դիմագիծ ունի։
Նեղվել էինք, որ եղել են արցախցիներ չեն հարմարվել ինչ-որ օգնությունից։ Այնտեղ հասկացա, որ այո, կարող էին չհամարվել։ Որովհետեւ արցախցին լավ է ապրել, չի բողոքել, ու չի լքել իր տունը։ Ու հնարավոր էր չհամարվել։ Արցախցի կա, որ իր երրորդ տունն է կորցրել։ Ամուսնուն ու որդուն է կորցրել։ Մի տնից չորս հոգի.. ու դեռ տուժած, տանջված, մահն աչքերուն, այդ մարդկանց մի հատ էլ ներքին թշնամին է արտաքին թշնամու հետո քարալղում։
Բակում տարեց տղամարդիկ նստած զրուցում են։ Կոկիկ հագնված, գյուղացիները նույնպես.. նայում ես այդ մարդկանց ու հետո ուզում ես համեմատել, թեեւ չեմ սիրում համեմատել, բայց զգալի տարբերություն կա։ Արցախցու իսկական լինելը չենք մարսել, նրանց հպարտությունը.. մարդիկ ինչ ասես, որ չեն տեսել։ Արցախցին արհավիրքի միջով է անցել։ Բայց չի տրտնջացել.. այնքան շատ բան կա ասելու, որ թվում է առաջին անգամ էի լինում Սեփականակերտում։ Մի կողմում հայերը, մյուս կողմում թշնամին։ Կողք-կողքի, ու դեռ յանի նուռ չտվող արցախցուն, որ իրականում նուռ գողացող են եղել, պիտակավորել ու չարախնդացել են..
Միայն սիրով ու իրար հանդեպ հոգատարությամբ կարող ենք փրկվել։ Ու երբեք ու երբեք չունեւորին չծաղրել, այլ օգնել, ունեւորին էլ` չնախանձել..
Վերջում, երբ Ամարասից հետ էինք գալիս, ռուս խաղաղապահները անցակետերում, երբ հերթական ստուգում էին իրականացնում, հարցնում են, թե որտեղի՞ց եք գալիս, ուր եք գնում, երբ պատասխանեցինք` Մաճկալաշենից գնում ենք Սեփականակերտ, մեկ էլ ռուս խաղաղապահներից մեկը հարցրեց հայերենով` գնացել ե՞ք Ամարաս։ Իհարկե ոգեւորությամբ պատասխանեցինք, որ առանց Ամարասի հնարավոր չէր, բայց մեծ ոգեւորություն ես ապրում, երբ օտարը գիտի, թե ինչ սրբություններ ունես, ու առանց այդ սրբությունների հնարավոր չէ ապրել։
Արթուր Հայրապետյան (մտորումներ)