Արժանապատվության փոխարեն ընտրել ես ստրկությունը, որ քեզ տիրություն անեմ

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 30, 2022

Երբ քո տան մեջ ով ասես  մաս-մաս է անում եղածն ու մի հատ էլ մատ թափ տալիս, թե որ կտորն է իրեն հարմար, իսկ դու ամեն գնով խաղաղության ես գնում թշնամու հետ, որ թշնամին հարատեւ կրակի քո վրա։ Արժանապատվության փոխարեն ընտրել ես ստրակատիրությունը, որ քեզ տիրություն անի։ Չի անելու` կռելու ես... օգնություն աղերսող, ու քեզ բանատեղ չդնող դրսի ուժերը քեզ չեն խղճալու, որովհետեւ դու քեզ չես խղճում։ 

 

Մեր երկիրն ու մեր ժողովուրդը ատներ է, բայց մենք Աստված ունենք: Եթե մի փոքր ավելի շատ սիրեինք մեր երկիրն ու սրտացավ լինեինք, պահեինք այն ու մեր պետականության շնորհիվ կարողանայինք առաջ գնալ, թույլ չտայինք, որ ներսի ու դրսի թշնամիները մեզ խեղճացնեին, հիմա գիտեք ուր էինք հասել... մենք մեր երկիրը հանձնել ենք սխալ կառավարողների ձեռքն ու բողոքում ենք, այո՛, բայց պետք է գլուխներս չկախենք ու առաջ նայենք... Այսօրվա մեր երկիրը կառավողները մեր երկիրը չեն սիրում, որովհետև նրանք ծառայում են ոչ թե հանուն մեր շահերի, մեր երկրի բարօրության, այլ օտարին դուր գալու, ծառայելու օտարին ու արժանանալով օտարի ծաղրին, արհամարհանքին... Ես գնալով համոզվում եմ, որ մեր երկիրն ու ժողովուրդը Աստծո տված է և ինչ էլ, որ պատահի մենք լինելու ենք: Փոթորիկներ կան ու կլինեն, բայց մենք հարատևության ու մեր երկրի, ժողովրդի տերը չենք, ինչ էլ, որ լինում է, լինում է մեր խելքից: Աստված է պահում մեր երկիրն ու մեր ժողովրդին: Չկա մի երկիր, որտեղ մարդը ինչքան էլ, որ վատ ապրի, բայց չուզենա լքել այն, ով էլ, որ հեռացել է, հաստատ դրսերում իրեն լավ չի զգում: Ուստի մեզ մի բան է պետք, ապրել ու շարունակել պայքարել, հանուն մեր վաղվա, հանուն սահմանի վրա կանգնած հայ զինվորի... եկեք Աստծուն չնեղացնենք ու մենք էլ դարձի գանք, հիշենք պատմությունը մեր ու սխալներ թույլ չտանք...

Գոնե հիմա թեքվեք Աստծուն, երես եք թեքել։ Բայց ամեն գնով մի աղոթեք, որ փրկվեք։ Չի փրկելու։ Խելք ու կարողություն է տվել Աստված ` օգտագործեք։ 

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024