Արկածախնդիր մարդու համար մահն ում շունն է

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 18, 2022

Արկածախնդիր մարդուն չես կարող փոխել, ոչ էլ կարող ես պայքարել արկածախնդիր մարդու դեմ, ինչպես որ սուտը` ստի։ Արկածախնդիր մարդը բացի իրենից ոչ մի արժեք չունի, անգամ իր սեփական ընտանիքը, որ թվում է կարելի է զոհել հանուն ամեն ինչի։ Հազարավոր տղաների արյունը ջուր չէր դառնալու։ Դրա համար էլ  «հանուն ոչնչի» զոհվելը մինչեւ հիմա շարունակվում է` «հանուն ոչնչի»։ Ու մինչեւ հիմա ապացուցում են, որ  «հանուն ոչնչի» զոհվեցին բոլոր նրանք, որոնք անմնացորդ անասելի սիրով էին սիրում իրենց սրբազան հողը։ 

Արկածախնդիր մարդը, որ նաեւ չար ու նախանձ մարդն է, անգամ երկիրը, որ ակնհայտ տարել է փակուղի ու պատրաստ է մինչեւ վերջ այն վերացնել չի հրաժարվելու իր այն չարակամ մտքերից, որի հետ հաշտ է ապրում։ Ու թվում է մինչեւ կյանքի վերջ մնալու է բացարձակ իշխանություն։ Մինչեւ ժողովուրդը չհասկանա, թե ինչ չարիք է կախվել իր գլխին, չի ազատվելու այն պարանից, որ կախվել է իր պարանոցին ու դանդաղ պարանը սեղմվում է։ Մինչեւ խեղդվելը մարդը սիրում է խեղդվելու մեջ համոզվել, համոզել, որ ցավի մեջ անգամ ցավը տանելի է։ Հիմա համոզվելու ժամանակն է։ Մինչեւ ցավի ու հիասթափության հետ չառերեսվես, ցավ չես ապրելու։ Բայց արկածախնդիր մարդը վախկոտ մարդն է, որի համար` իրենից բացի թեկուզ ջրհեղեղ.... վախկոտը չի մոլեգնում, բայց ցույց է տալիս, որ անվախ է։ Ու ներսից քայքայվում է հենց վախից ու անճարությունից։

Ովքեր պիտի պայքարեն հանուն Հայրենիքի։ Նրանք, ովքեր պատրաստ չեն զոհաբերելու։ Պատրաստ չեն։ Որովհետեւ ամեն մեկի պարանոցին կախված պարանը ավելի թանկ է, քան Հայրենիքը, որ պետք էր պահել։ Չհաշված սեփական ունեցվածքը, որ թանկ է, քան Հայրենիքը, որի համար պետք չէ պայքարել։ Իսկ պայքարել նշանակում է զոհաբերել նաեւ։ Չեք ուզում զոհաբերել նյութը։ Բայց ազրահիլը զոհաբերում է ձեր երեխաներին հանուն իր վաղվա իշխանության ու առողջության։ Կրկնում եմ։ Քանի դեռ մենք պատրաստ չենք դեռ զոհաբերությունների, մեր մատաղ սերնդին զոհաբերելու են նրանք, ովքեր կառչած են իրենց աթոռներից։ Որովհետեւ աթոռը դեռ չորս ոտք ունի, ու չորս ոտքի վրա պահում է պարանը, որ փաթաթվել է բոլորիս պարանոցին, ու չորս ոտքի վրա կանգնած մեր խղճին։   

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել