Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացման հատկանիշներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: