Երեւակայությունը արվեստին տրված ճշմարտությունը ասելու համարյա միակ միջոցն է։ Մարջանը հաջողել է։ Աստծո ուսոսկրը չի կոտրել` պինդ է։
Շնորհավո՛ր ծնունդդ բարի ու տաղանդավո՛ր. ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, համեստ, անկրկնելի, արեւով լեցուն սրտի զգացողություն.. իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր, հախուռն աշխարհայացքը, նաեւ նրա տառապալից առօրյան.. կարեկցող ու չափազանց բարի։
Սա է Մարջան Ավետիսյանը՝ մարդ եւ դերասան տաղանդի առանձնահատկությունները, որ նման չէ, ոչ ոքի:
Իմ սրտակից Marjan Avetisyan բարի է ծնունդ` օրհնություն։
«Չեմ կարող անտարբել լինել, չեմ կարող դուրս գալ ու տեսնել մեկին ով ծանր վիճակում է ու ես այդ ամենը հավաքեմ ու տուն գամ: Ամեն դեպքում կօգնեմ մարդուն, բայց այսօր ձեր ասած քաղաքական ոլորտը այնքան սարքովի է՝ շինծու, այնքան թատերականացված, որ երբեմն-երբեմն հարց եմ տալիս ինքս ինձ ում կողքին կանգնել, ում հավատալ կամ ում հետևից գնալ: Ու ընթացքում հասկանում ես մի բան, որ այս ստեղծված շարունակական «թատրոնը» գնալով ավելի է զարգանում մեր քաղաքական էլիտայի մոտ ու դու ինքդ քեզ հարց ես տալիս, ինչպես է, որ դերասանին հավասար խաղում են ու ամեն մեկը շատ լավ գիտի իր դերը: Ու ընթացքում մի բան է տուժում՝ մարդը, մարդը էլի մնում է մենակ, հուսալքված ու խեղճ: Ու այս մթնոլորտում, որտեղ մարդը մենակ է չես կարող ապրել խաղաղ, համերաշխ, կարծես ամեն օր պայքարի ես դուրս գալիս»:
«Ամեն մեկը պետք է արժանի լինի իր ճակատագրին, որը վսեմ է և փաղաքուշ: Բայց, այո թատրոնը իմն է իմ շունչն ու լույսը, բայց այսօր իմ մոտ դադար է, որը գիտեք դա ինձ շատ պետք էր: Ինքս իմ հետ մենակ մնալու, խոսելու, ինքս ինձ հետ դեռ հաշիվներ ունեմ, հիմա հենց այդ ժամանակաշրջանում եմ ապրում և չեմ կորցնում, իմ դեմքը, ես գիտեմ, որ իմ մեջ ինչ-որ լավ բան կա, այո վստահ եմ ասում ու հենց երևի այդ իմ հավատարիմ տեսակն է, որ այսօր որոշ խորթ մարդկանց վանում է իմ տեսակը, որովհետև ես հարձակվող և չհարմարվող տեսակ եմ: Հեշտ չեմ, մարսելի չեմ և երևի դա է պատճառը, որ շատերը չեն համաձայնվում իմ տեսակի հետ, որովհետև ես թատրոնի «կանոնադրության» հետ հաշտ չեմ, ես այդ թատրոնում իմ տեղը չեմ գտնում: Իսկ այսօր արժեզրկված է դաշտը կարծես: Ու հիմա ես զբաղված եմ փաստավավերագրական ֆիլմերի կրկնորինակությամբ: Գրքեր եմ կարդում, վերջին գիրքս որ կարդացի ջարդերի մասին էր ու մի տեսակ իմ ժողովուրդը աչքիս, այնքան թույլ երևաց, բայց այդ թուլությունը պետություն կառուցելու, ունենալու, վերջապես կայանալու համար էր: Ես ուզում եմ, որ մարդը այսօր իր երկրում իր մասնագիտության մեջ իր տեղում լինի»:
Արթուր Հայրապետյան