Արթուր Անտոնյան. ընկել է հերոսի մահով

Արթուր Հայրապետյան Ապրիլ 05, 2022

Արթուր Մանուկի Անտոնյան։Ծնվել է 1997թ օգոստոսի 21-ին Երևանում։ 2004-2014 թթ.-ին ուսումը ստացել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում:Ավարտելուց հետո ընդունվել է Եվրոպական համալսարան և սովորել զբոսաշրջության բաժնում։ Փոքր տարիքից զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ լող, ֆուտբոլ և ըմբշամարտ։

 2018թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։Մեկ տարի սովորելով այնտեղ ստացել է լեյտենանտի, այնուհետև ավագ լեյտենանտի կոչում և 2019թ. սեպտեմբերին ծառայության անցել Ստեփանակերտում։ Զբաղեցրել է ավագ սպայի պաշտոնը։

Զորամասում իր դասակը մշտապես զբաղեցրել է առաջին տեղը մարտական պատրաստվածության ընթացքում: 

2020թ.-ի սեպտեմբերի 27ից՝ պատերազմի առաջին իսկ օրվանից, մասնակցել է մարտական գործողություններին։ Իր ճիշտ և գրագետ հաշվարկների շնորհիվ կանխել է թշնամու հարձակումը և հրետանիով ոչնչացրել թշնամու մեծաքանակ կենդանի ուժ և զրահատեխնիկա։ 

Դասակի կազմում մասնակցել է Ակնայի, Մարտակերտ-Մատաղիս-Թալիշ, Կարմիր շուկայի ուղղությամբ մղվող մարտերին։Նոյեմբերի 2-ին առավոտյան 9:30-ի սահմաններում մարտական առաջադրանք կատարելիս և իր զինվորներին պաշտպանելիս՝ ուղղորդելով դեպի թաքստոց Ավագ լեյտենանտ Արթուր Անտոնյանը անմահանում է ԱԹՍ-ի հարվածից։ Ընկել է հերոսի մահով։ 

Արցախի հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով և «Մարտական խաչ»2-րդ աստիճանի շքանշանով։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՐՏՈՒՐՍ 

Արաքս Պետրոսյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024