ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հանրությունը այլեւս չի հավատում ոչ մի պաշտոնական տեղեկատվության, առավել եւս հերքումներին կրկին մեղավոր է «մեդիա տեռորը»
Արթուր Հայրապետյան
Դեկտեմբեր 15, 2020
Ով ինչպես կարողանում ինքնահաստավում է։
Մեկին ձեռք է տալիս (գերեվարված մեր տղաների վերադարձնելը հայկական կողմին), շնորհակալություն հայտնել Նիկոլին, մեկին ձեռք է տալիս շնորհակալություն հայտնել Պուտինին.. մյուսը` ՄԻՊ -ին, ու իրականում մոռանում են, չէ, ուզում են մոռացության տալ, որ գերեվարվածների, անհետ կորածների համար պետությունն է մեղավոր։ Ինչպես որ մոռացության են տալիս շատ բան, հատկապես որ երկրի վարչապետը Նիկոլն է։ Ու ով ինչ անում է մեղավորներ կան, բացի Նիկոլից։ Էլի ձեռք է տալիս, որ մեղավորները լինեն բոլորը բացի մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը` Նիկոլն է։ Ու մեղավորությունների շարքը ձգվում է, որովհետեւ պետական համակարգերը չեն աշխատում։ Իսկ որ չեն աշխատում ո՞վ է մեղավոր, էլի բոլորը բացի այն մարդուց, որ այդ համակարգերի գլխին բերել է նրանց, որոնք չեն աշխատում։
Երկար-բարակ ասելու բան էլ չկա, որովհետեւ իմ հայտնի խոսքը արդիական է այսօր` մեկի հացն է չոր, մյուսի ադամանդը փոքր։ Ու անգամ «մեդիա տեռոր»-ի դեպքում ենք կրկին կողմնակալ, այն դեպքում որ պատերազմի օրերին` 44 օր մեզ, պաշտոնական լուրերով միմիայն ապատեղեկատվություն է մատուցվել, եւ ակնհայտ դրական սպսումներ, իսկ երբ այսօր հանրությունը, որ այլեւս չի հավատում ոչ մի պաշտոնական տեղեկատվության, առավել եւս հերքումներին կրկին մեղավոր է «մեդիա տեռորը»։
..այսօր անգամ չգիտենք, թե Արցախի, որ գյուղերն են անցել թշնամուն.. կրկին լռում է իշխանությունը.. իսկ տեղեկատվություն ստանում ենք Արցախի այս կամ այն համայնքների ղեկավարներից, որոնք ասում են, որ Հին Թաղերը վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին:
Հիշեցնեմ, որ իշխանությունները դեռ ոչինչ չեն ասում, թե պատերազմի ընթացքում քանի հոգի գերեվարված, անհետ կորածներ, զոհեր ունենք։
ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կիսվել