ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Մոմը չվառվեց. կրկին անթել էր

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 30, 2020

Բումերանգի սկզբունք ունի Տիեզերքը...

Ամենաթողություն։

Մոմը չվառվեց. կրկին անթել էր։

Անեծք ու նզովք երիցս նրան,

ով մեզ բաժանեց մեր հողի վրա,

Ու հողը լացեց բաց վերքի վրա։

Այս ի՜նչ արեցիր։

Տեղից էլ բախտը մեզ նվեր չարեց խաղաղությունը'

Բախտի ճակատին մնալով օտար,

Ու մեզ' բաժանված մեր հողի վրա։

Ու թող որ աչքը ընդմիշտ կուրանար,

չտեսներ անտուն այն փոքրիկ ձագի,

Որի աչքերում դեռ մանկությունը անհոգ էր կարծես,

որ պիտի ապրեր

Ու վաղվա համար մի նոր լույս վառեր։

Թող լռությունը մնա քիչ այն կողմ,

Ու փոխարենը հոգեւոր խոսքը հրով թող ապրի։

Փակ աչքերի դեմ` վշտից կորամեջք

Դեռ երկար, երկար կփնտրենք նրանց

Մեր պաղ աչքերում,

մեր այն տղերքին,

որոնք կարոտած իրենց տունդարձին'

երկնքում գտան խաղաղությունը։

Ու երկրի վրա

արցուքնը` արցունք,

մորմոքը` մորմոք։

Դեռ շատ-շատերը երկար ման կգան

Լույսը ծիծաղի,

ապրումի,

կյանքի։

Անձրեւից հետո մոմը չվառվեց.

անթել էր կրկին...

Հողը` խոտոր ու ավեր,

Վշտին արցունք տալով

ու մեր խնդության պահին, մեր սրտերը մութ,

Անքուն գիշերի`

Լռության մի ճիչ,

որ թաքուն մի տեղ հառաչեց անդուլ նոր բախտի համար

եւ ուրիշ ոչինչ։

Գտել ենք բլուր,

որ հավերժական գլուխներս կախ մենք պիտի գնանք, ամոթից շիկնած,

Որ դեռ չգիտենք'

Ի՞նչ պիտի ասենք։

Մոմը չվառվեց.

անթել էր կրկին,

Հողն էլ ոտքիս տակ գնում էր, գալիս,

Ու հեռվում կանգնած, հագիս' սեւ կերպաս,

Կկանգնեմ հողին

առանց ոտքերի,

Ճակատագրի տխուր վախճանին,

Մինչեւ, որ գտնեմ աղոթքը շուրթին`

Եվ բյուր եղիցի արդար շիրիմին։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024